ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ
Ներքաղաքական«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հանդիպումը՝ Հայաստանի Ժողովրդական կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ԱՐԹՈՒՐ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ հետ։
Հանդիպման ընթացքում կուսակցությունների ղեկավարները քննարկեցին Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակը, միջազգային իրադրությունը, Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ դրանց լուծման հնարավոր ուղիները։
Կողմերը նշել են իրենց գաղափարախոսությունների եւ քաղաքական գնահատականների մոտ լինելը եւ նախանշել կուսակցությունների միջեւ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ