Իրանը սկսում է դառնալ խոշոր «հարց լուծող» «Յալթա 2»–ի օրն ու ժամը հստակեցված են Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ՀՀ-ի հետ վերամիավորման գաղափարի, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության ապահովման հարցերում ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ Թրամփը ցանկություն հայտնեց Չինաստանում առանձին հանդիպում անցկացնել Պուտինի հետ Ինչ է The Economist-ը կանխատեսում 2027 թվականի համար ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ

Իրանը սկսում է դառնալ խոշոր «հարց լուծող»

Միջազգային

Այս­պի­սով, աշ­խար­հը շարժ­վում է գլո­բալ շա­հե­րի վե­րա­բաշխ­ման ուղ­ղութ­յամբ, որ­տեղ գո­նե այս պա­հին «բաշ­խող եռ­յա­կի» դե­րում են հան­դես գա­լիս ԱՄՆ–ն, ՌԴ–ն եւ Չի­նաս­տա­նը: Եվ­րո­պան, նման է, որ այս վե­րա­բաշ­խու­մից դուրս է գա­լու ո­րո­շա­կիո­րեն թու­լա­ցած դիր­քե­րով: Բայց նաեւ կան ո­րո­շա­կի այլ խո­շոր ու­ժեր, ո­րոնք փոր­ձում են ի­րենց տե­ղը գտնել նոր աշ­խար­հի կա­ռուց­ված­քում: Իսկ ա­վե­լի փոք­րե­րը, հաս­կա­նա­լի է, որ ոչ թե տե­ղ են գտնե­լու, այլ նրանց տե­ղա­վո­րե­լու են խո­շոր­նե­րը:

­Տեղ գտնել փոր­ձող­նե­րի շար­քում, ինչ խոսք, գրե­թե բո­լո­րից ա­ռանձ­նա­նում է մեր հա­րե­ւան Ի­րա­նը: Ա­սենք, մեր մյուս հա­րե­ւա­նը` Թուր­քիան եւս փոր­ձում է ե­թե ոչ ա­ռա­ջին, ա­պա գո­նե երկ­րորդ է­շե­լո­նում դիր­քա­վոր­վել:

Ի­րա­նի հետ կապ­ված, նման է, որ դեռ ո­րո­շա­կի հար­ցեր կան: Այս­պես, թեեւ ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կը Թեհ­րա­նի հա­մար ու­նի միան­գա­մայն բա­րեն­պաստ ըն­թացք` շնոր­հիվ այն բա­նի, որ կա­րո­ղա­ցավ դի­մա­կա­յել ԱՄՆ­–ին: Բայց այդ խա­ղը դեռ ա­վարտ­ված չէ: Մաս­նա­վո­րա­պես, նա­խօ­րեին Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ տե­ղա­կայ­վեց ա­մե­րիկ­յան եր­րորդ ա­վիա­կի­րը` «Theodore Roosevelt»–ը: Ե­րեք ա­վիա­կ­րա­յին նա­վա­խում­բը լուրջ ուժ է, եւ ե­թե այդ ու­ժը կենտր­ո­նա­ցած է մեկ վայ­րում, նշա­նա­կում է, որ ցան­կա­ցած ու­ժա­յին սցե­նար պետք չէ բա­ցա­ռել:

­Թեեւ մյուս կող­մից էլ հե­տաքր­քիր մեկ­նա­բա­նութ­յամբ հան­դես ե­կավ ԱՄՆ նախ­կին պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բ­լին­կե­նը. «Հոր­մու­զի նե­ղու­ցը, ո­րը այս պա­տե­րազ­մից ա­ռաջ խնդիր չէր, այժմ դար­ձել է խնդիր, ո­րը պետք է լուծ­վի։ Եվ այս հար­ցի լու­ծու­մը, գրե­թե ան­կաս­կած, պա­հան­ջում է Ի­րա­նին ո­րո­շա­կի զի­ջում­ներ տալ։ Ես չէի ցան­կա­նա, որ դա տե­ղի ու­նե­նար, բայց գու­ցե ի­րա­կա­նութ­յունն այս­պի­սին է»: Այ­սինքն, ա­մե­րիկ­յան է­լի­տա­յի գո­նե թե­ւե­րից մե­կում կա, կամ առն­վազն հա­սու­նա­նում է այն հա­մոզ­մուն­քը, որ Ի­րա­նի նկատ­մամբ զի­ջում­ներն ան­խու­սա­փե­լի են: Ընդ ո­րում, այն­պի­սի զի­ջում­ներ, ո­րոնք ըն­դա­մե­նը մեկ տա­րի ա­ռաջ ֆան­տաս­տի­կա­յի ժան­րից էին: Եվ լու­ծում­ներ, ո­րոնք Թեհ­րա­նին դարձ­նում են ա­ռանց­քա­յին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծոն.­ Հոր­մու­զի նե­ղու­ցում վե­րահս­կո­ղութ­յուն ու­նե­նալն ի­րոք շատ լուրջ լծակ է:

Ու դրան էլ, ի­հար­կե, պետք է գու­մա­րել այն հա­ջո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք ի­րա­նա­մետ հու­սիթ­նե­րը շա­րու­նա­կում են ձեռք բե­րել այս օ­րե­րին: Այս­պես, գրա­վե­լով երկ­րի ողջ հա­րավ­–ա­րեւմտ­յան գո­տին (քար­տե­զում) եւ այդ­տե­ղից դուրս մղե­լով Սաուդ­յան Ա­րա­բիա­յի կող­մից վե­րահս­կող ու­ժե­րին, հու­սիթ­ներն ար­դեն լիա­կա­տար հսկո­ղութ­յուն ու­նեն հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կութ­յան կա­րե­ւո­րա­գույն ծո­վա­յին ան­ցում­նե­րից մե­կի` Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղու­ցի վրա: Գու­մա­րած, հու­սի­թա­կան ու­ժե­րը սկսել են ա­րա­գո­րեն մո­տե­նալ երկ­րի ա­մե­նա­խո­շոր եւ սաու­դա­մետ ու­ժե­րի հա­մար մայ­րա­քա­ղա­քի դեր կա­տա­րող Ա­դե­նին: Ե­թե դա եւս գրա­վեն, ա­պա կա­րե­լի է ա­սել, որ հու­սիթ­նե­րը գործ­նա­կա­նում ամ­բող­ջա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ են վերց­նում Ե­մե­նը: Բայց, ա­մեն դեպ­քում, այս­պես ա­սենք, բացի Հոր­մու­զից, այս պա­հին նաեւ Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղուցն է Ի­րա­նի քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ: Ու ե­թե ԱՄՆ­–ում սկսել են հաշտ­վել ա­ռա­ջի­նի հետ, ա­պա երկ­րոր­դի հետ եւս ստիպ­ված են լի­նե­լու հաշ­վի նստել:

­Կարճ ա­սած, ե­թե գլո­բալ խաղն ա­վարտ­վում է ներ­կա ստա­տուս քվո­յի պահ­պան­մամբ, ին­չը շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յուն է ստա­ցել, ա­պա Ռու­սաս­տա­նի հա­մար դա կնշա­նա­կի ելք Հնդ­կա­կան օվ­կիա­նոս: Դա էլ իր հեր­թին կնշա­նա­կի, որ ե­թե այդ ել­քի հա­մար շատ կա­րե­ւոր` Հա­րա­վա­յին Կով­կա­սի հար­ցը չլուծ­վի «աշ­խար­հի բա­նակ­ցա­յին վե­րա­բա­ժան­ման» փու­լում, ա­պա թեժ պայ­քա­րը մեր տա­րա­ծաշր­ջա­նում նոր մասշ­տաբ­նե­րի է հաս­նե­լու: Չ­նա­յած, ե­թե ԱՄՆ­–ում սկսում են հաշտ­վել Հոր­մու­զի նե­ղու­ցում ի­րա­նա­կան վե­րահս­կո­ղութ­յան մտքի հետ, ա­պա Հա­րա­վա­յին Կով­կա­սը ռուս­–ի­րա­նա­կան գո­տում թող­նե­լու տար­բե­րա­կը շատ ա­վե­լի ռեալ տեսք է ու­նե­նա­լու:

Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, ա­պա Նի­կո­լը Փա­շին­յանն իր վեր­ջին եվ­րո­պա­կան շրջա­գա­յութ­յան ժա­մա­նակ պետք է որ սպաս­վող փո­փո­խութ­յու­ննե­րի հետ կապ­ված բա­վա­րար ազ­դակ­ներ ստա­ցած լի­ներ: Դեկ­տեմ­բե­րին էլ նա առն­վազն ե­րեք այց է ու­նե­նա­լու Ռու­սաս­տան, ո­րի շրջա­նակ­նե­րում, թե­րեւս, պետք է որ բա­վա­կա­նին հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ լի­նեն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ