Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի Նոյեմբերի 16. Օրվա խոսք «Ջարդ» ու իրական санта-секрет. Ինչ է սպասվում Կառավարությունում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բելառուսական զորքերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բաց սահման ունենալ հենց այսօր․ Ռուբինյան

Տնտեսություն

Նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքին։

 

«Ես կարծում եմ՝ ոչ մի խոչընդոտ չկա օր առաջ ունենալ Հայաստան-Թուրքիա բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ։ Մենք պատրաստ ենք այդպիսի իրավիճակ ունենալ հենց այսօր, հենց վաղը։ Մնացածն արդեն Թուրքիայի դաշտում է»,- ընդգծել է Ռուբինյանը։

 

Նրա խոսքով՝ Մարգարա-Ալիջան սահմանային անցման երկու կողմերի անցակետերը վերականգնված են և պատրաստ են գործարկման։

 

Ռուբինյանը հայտնել է նաև, որ թուրքական կողմը սկսել է Կարս-Գյումրի երկաթգծի՝ իր տարածքով անցնող հատվածի վերանորոգումը մինչև Հայաստանի սահման։

 

«Լավ լուրն այն է, որ թուրքական կողմը սկսել է Կարս-Գյումրի, այսինքն՝ իրենց կողմից երկաթգծի վերանորոգումը մինչև մեր սահման, և առնվազն իմ վերջին ինֆորմացիայով նրանք ընթացքի մեջ էին»,- ասել է ԱԺ նախագահը։

 

Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, իսկ քննարկումներն ընթանում են արտաքին գործերի նախարարությունների մակարդակով

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ