Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Ադրբեջան
ՄիջազգայինԳերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը նոյեմբերի 17-ին կայցելի Ադրբեջան, իսկ նոյեմբերի 18-ին՝ Հայաստան։
Այս մասին հաղորդում է գերմանական «Deutschlandfunk» ռադիոն՝ հղում անելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Վադեֆուլի Բաքվում կայանալիք հանդիպումների հիմնական թեմաները կլինեն հուլիսին համաձայնեցված ռազմավարական օրակարգի իրականացումը, Հայաստանի հետ խաղաղության գործընթացը և Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում։
Նոյեմբերի 18-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան։ Երևանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաև երկրի և Եվրամիության միջև մերձեցման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերը։

