Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի Նոյեմբերի 16. Օրվա խոսք «Ջարդ» ու իրական санта-секрет. Ինչ է սպասվում Կառավարությունում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բելառուսական զորքերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության Էստոնիայի իշխանությունները պատրաստվում են ռուսական օկուպացիայի. Politico Ֆրանսիան գաղտնի զորքեր է տեղակայել Ուկրաինայում՝ Լեհաստանում առաքելությունների քողի տակ «Հրապարակ»․ ՔՊ-ում խուլ ընդվզում կա Ավինյանի «ախորժակի» դեմ «Իրավունք». Արմենի մասով՝ նեյտրալ

Թուրքիան իրեն Կովկասի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապի ապահովման կենտրոնական օղակ է անվանել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ երկիրն առանձնանում է որպես տրանսպորտային հասանելիության տեսանկյունից Եվրոպան, Սև ծովը, Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապող հանգույց։

 

«Թուրքիայի կենտրոնական դերը, անշուշտ, գնահատում են բոլորը։ Մենք պետք է ստանձնենք այդ դերին համարժեք պատասխանատվություն՝ թե՛ լուծումներ առաջարկելով, թե՛ օրինակ ծառայելով»,- հավելել է նա Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ Եվրոպական միության արտաքին գործերի խորհրդի շրջանակում կայացած միջտարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերով նախարարական երկրորդ հանդիպումից հետո։

 

Ֆիդանն ընդգծել է հանդիպման կարևորությունը՝ դրա թեմատիկայի և արդյունքների տեսանկյունից, ինչպես նաև կապակցվածության հարցերով ոչ միայն ռազմավարություններ մշակելու, այլև դրանց իրականացման ուղղությամբ կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։

 

Նա հայտարարել է, որ հանդիպել են ԵՄ անդամների և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչների հետ և քննարկել, թե ինչպես կարելի է կապի համակարգեր ներդնել այդ տարածաշրջաններում և դրանց սահմաններից դուրս, ինչպես նաև առևտուրը, էներգետիկան և տվյալների փոխանցումն ավելի արդյունավետ ու անխափան դարձնել։

 

Ֆիդանը հայտարարել է, որ քննարկումները կենտրոնացած էին այն հարցի վրա, թե ինչպես կարելի է բարելավել տրանսպորտային հասանելիությունը՝ դասեր քաղելով Հորմուզի նեղուցում, Բաբ էլ Մանդեբի նեղուցում և Սև ծովում պատերազմների ու ճգնաժամերի հետևանքով առաջացած խնդիրներից, և ընդգծել է, որ Թուրքիան Միջին միջանցքի երթուղու երկայնքով կենտրոնական դիրք է զբաղեցնում Եվրոպայի, Սև ծովի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ