Պենտագոնը նույնիսկ չէր ուզում լսել «Ուկրաինա» բառը. The Atlantic
ՄիջազգայինՊենտագոնը նույնիսկ չէր ուզում լսել «Ուկրաինա» բառը, հայտնում է The Atlantic–ը:
2025 թվականին Թրամփի և Զելենսկու միջև հրապարակային վեճից հետո ամերիկյան վարչակազմի վերաբերմունքը Կիևի նկատմամբ կտրուկ փոխվեց, հաղորդում է հրատարակությունը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի։
The Atlantic-ի աղբյուրի համաձայն՝ Սպիտակ տունը հստակեցրել է, որ Ուկրաինան պետք է դիտարկել ոչ թե որպես դաշնակից, այլ որպես աղերսող։
ԱՄՆ բանակի մի սպան ասել է, որ Պենտագոնում Ուկրաինայի մասին հիշատակումը բացահայտ արհամարհանքով է ընդունվել։
«Լավագույն դեպքում պատասխանը արհամարհական ժպիտ էր», - հիշում է ամերիկացի զինվորականը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

