«Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Խնդիրը հրատապ է և պահանջում է անհետաձգելի լուծում Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը Արթուր Վարդանյանի գործը քննած քննչական խմբի ղեկավարը ահազանգում է Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026»  դրոնների ամենամյա մրցարշավը Հարյուրավոր քաղաքացիներ 4-5 տարի մնում են անազատության մեջ՝ չունենալով դատավճիռներ․ Լիլիթ Գալստյան  Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև Հանգիստ նստեք տեղներդ․․․ Դպրոցը պետք է որոշվի բնակության վայրով. Նոր կարգավորում Ավինյանի կողմից Երեւանը խեղդվում է բետոնի մեջ, բայց մեղավորը մարզերի ժողովուրդն է․ քաղաքապետի նոր բացահայտումը

Խնդիրը հրատապ է և պահանջում է անհետաձգելի լուծում

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արսեն Լեվոնյանը զգուշացնում է.

Հայաստանում բջջային օպերատորների կողմից նախկինում օգտագործված հեռախոսահամարների կրկնակի վաճառքը լուրջ վտանգներ է ստեղծում քաղաքացիների համար։

Խնդիրն այն է, որ վաճառքի հանվող որոշ հեռախոսահամարներ նախկինում օգտագործվել են խարդախությունների, կեղծ հաշիվների ստեղծման կամ այլ հանցավոր սխեմաների շրջանակում։

Քաղաքացին գնում է նոր հեռախոսահամար՝ չիմանալով դրա նախկին պատմությունը։ Հենց համարն ակտիվանում է, սկսվում են խնդիրները, քաղաքացին ստանում է կասկածելի զանգեր, հաղորդագրություններ, սպառնալիքներ կամ նախկին բաժանորդին հասցեագրված պահանջներ։

Արդյունքում անմեղ քաղաքացին հայտնվում է մի իրավիճակում, որի հետ որևէ առնչություն չունի։

 Սա պարզապես տեխնիկական խնդիր չէ։ Սա քաղաքացիների անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության լուրջ խնդիր է։

Հրապարակային կոչ եմ անում Հայաստանի բջջային կապի երեք օպերատորներին՝ Viva-ին, Ucom-ին և Team Telecom Armenia-ին, ինչպես նաև ՀՀ իրավասու պետական մարմիններին՝ անհապաղ վերանայել նախկինում օգտագործված հեռախոսահամարների կրկնակի վաճառքի ընթացակարգերը։ Խնդիրը հրատապ է և պահանջում է անհետաձգելի լուծում։

Պահանջում եմ պատասխանատու մոտեցում, թափանցիկություն և քաղաքացիների անվտանգության ապահովման գործուն քայլեր։

Այս խնդիրը պետք է լուծվի հիմա, ոչ թե այն ժամանակ, երբ ավելի շատ քաղաքացիներ են տուժում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ