Արթուր Վարդանյանի գործը քննած քննչական խմբի ղեկավարը ահազանգում է
ՆերքաղաքականԱԱԾ նախկին տնօրեն, գնդապետ Միքայել Համբարձումյանն անդրադարձել է անազատության մեջ գտնվող ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանին եւ ուշագրավ փակագծեր բացել։
«Հայաստան» դաշինքի հրավերով այսօր մասնակցեցի ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը՝ կալանավայրերում տիրող իրավիճակի և ընդհանրապես՝ անազատության հետ կապված խափանման միջոցների համատարած կիրառման հետ կապված:
Փաստաբան Սերգեյ Հարությունյանի կողմից բարձրաձայնվեց նաև իր պաշտպանյալ Արթուր Վարդանյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին, ով պատիժ է կրում քրեակատարողական հիմանարկում:
Ինչպես հայտնի է ես ղեկավարել եմ քննչական-օպերատիվ խումբը, որը քննել է Արթուր Վարդանյանի և մյուսների վերաբերյալ «Նորքի զինված խումբ» անվանումը ստացած քրեական գործը, հետևաբար՝ լավ եմ ճանաչում Արթուր Վարդանյանին:
Նա բնավորությամբ կամային անձնավորություն է և, եթե այժմ բարձրաձայնում է ունեցած առողջական խնդիրների մասին, ուրեմն՝ վիճակը իսկապես լավ չէ, հետևաբար՝ անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել , չմատնել անտարբերության կամ ցուցաբերել ձևական մոտեցում, այլապես՝ այս դեպքը ևս կարող է ունենալ անդառնալի հետևանք ու հանգեցնել՝ նորանոր դժգոհությունների և պատասխանատու պաշտոնյաների հրապարակային արդարացումների...» , - ընդգծել է գնդապետը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
