Ղրիմի կամուրջը դիմացավ ուկրաինական զանգվածային հարձակմանը. Ռուսական աղբյուրներ Ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին։ Տատիկը և կինը ձևավորել են Մակրոնի մանկական բնավորությունը. Լրագրող Պեկինը հաստատել է, որ Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Եվրոպան պետք է վերականգնի Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությունը՝ պատերազմից խուսափելու համար. Financial Time Նոյեմբերի 16. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ամերիկյան երրորդ ավիակիրը՝ «Ռուզվելտը», ժամանել է Իրանի ափերի մոտ Դինոզավրավազքի վերածված իմ Էրեբունի․․․ Չինաստանը մտադիր է փոխել աշխարհակարգը և վերացնել ամերիկյան լիդերությունը. Financial Times

Վրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են մասնակցել նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք Եվրամիության ընդլայնման հարցերով գագաթնաժողովին։

Պատճառն այն է, որ կազմակերպիչները երկրին հրավիրել են ներկայացված լինել միայն ԵՄ-ում Վրաստանի դեսպանի մակարդակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Վրաստանը նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք միջոցառմանը, այդ թվում՝ կապերի ամրապնդման հարցերով նախարարական գագաթնաժողովին մասնակցելու համապատասխան մակարդակի հրավեր չի ստացել։ Հետևաբար, Վրաստանի ներկայացուցիչը նշված հանդիպմանը չի մասնակցի»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Միևնույն ժամանակ, գերատեսչությունում նշել են, որ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիության հետ կառուցողական համագործակցությանը և պատրաստ է մասնակցել հանդիպումներին՝ համապատասխան մակարդակով հրավեր ստանալու դեպքում։ ԱԳՆ-ի խոսքով՝ Բրյուսելին հայտնի է Թբիլիսիի դիրքորոշումը։

ԵՄ ընդլայնման հարցերով ֆորումը կանցկացվի «Ընդլայնված Եվրոպա՝ ուժեղ Եվրոպա» կարգախոսով։ Միջոցառման կազմակերպիչը ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսն է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ