Մխիթարյանը` «Ինտերի» ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդ
ՍպորտՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է իտալական ակումբի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին:
«Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում հրապարակել է մրցանակի չորս հավակնորդների անունները` Մարկուս Թյուրամ, Պյոտր Զելինսկի, Կառլոս Աուգուստո և Հենրիխ Մխիթարյան։
«Չորս անուն, մեկ հաղթող․ ժամանակն է քվեարկելու», – ասված է միլանյան ակումբի հրապարակման մեջ։ Հաղթողը որոշվելու է երկրպագուների քվեարկության արդյունքում։
Թեկնածուների ընտրության հարցում հաշվի են առնվել ինչպես Ա Սերիայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում ֆուտբոլիստների ցուցադրած ելույթները։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
