Շատ հպարտ եմ, ուրախ, որ հանդես եմ գալիս Հայաստանի համար. Միշիև
Սպորտ
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում ու-ոքի` 0-0 խաղաց Լատվիայի ընտրանու հետ։ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Միշիևը խաղից հետո կիսվել է տպավորություններով.
«Լավ հանդես եկանք այսօր, շատ պահեր ստեղծեցինք, բայց ինչ–որ բան չբավականացրեց։ Իհարկե, գոհ եմ, որ գոլ բաց չթողեցինք, բայց պետք է գոլ խփեինք և հաղթեինք։
Անիրական զգացողություն էր։ Շատ հպարտ եմ, ուրախ, որ հանդես եմ գալիս Հայաստանի համար, ազգի համար։ հուսով եմ՝ առջևում ամեն ինչ լավ կլինի»,– ասել է Միշիևը հանդիպումից հետո ՀՖՖ մամուլի ծառայությանը։
Այսպիսով, Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի այս մրցաշրջանն ավարտեց երրորդ տեղում՝ վաստակելով 6 միավոր։

