ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Տեղեկատվական անվտանգության փորձագետը ահազանգում է
ՀասարակությունՏեղեկատվական անվտանգության փորձագետ Արսեն Լեվոնյանը տեղեկացնում է.
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Կիբերհանցագործները նոր խարդախություններ են իրականացնում WhatsApp-ի միջոցով։
Կիբերհանցագործները, ձեռք բերելով ձեր WhatsApp հաշվի հասանելիությունը, կարող են ձեր անունից կեղծ կայքերում ապրանքներ առաջարկել վաճառքի՝ մոլորեցնելով գնորդներին և հափշտակելով նրանց գումարները։
Եղե՛ք զգոն։ Եթե ձեր ծանոթը WhatsApp-ով ապրանք է առաջարկում կամ գումար է խնդրում, նախ համոզվեք, որ իսկապես նա է ձեզ գրում։
Մի՛ փոխանցեք WhatsApp-ի հաստատման կոդերը երրորդ անձանց և ակտիվացրե՛ք երկքայլ հաստատումը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

