Փարիզում նորից կրքերը եռում են
ՄիջազգայինՀանգստյան օրերին Ֆրանսիայում, ինչպես շարունակվում է արդեն հինգերորդ շաբաթն անընդմեջ, նորից կրքերը եռում են։ Երիտասարդական կազմակերպությունների բողոքի ցույցերին միացել են ոստիկանական բռնության, երեխաների պաշտպանության և կլիմայական օրակարգի դեմ երթերի մասնակիցները։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ամբողջ երկրում փողոցներ է դուրս եկել 106,000 մարդ, որոնցից 24,000-ը՝ Փարիզում։ Ներքին գործերի նախարարությունը նաև հայտնել է 219 ձերբակալության և 10 ոստիկանի վիրավորման մասին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ