Մոսադը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանի վրա մոտալուտ հարձակման մասին
ՄիջազգայինՄոսադը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանի վրա մոտալուտ հարձակման մասին: ԱՄՆ պատերազմի նախարարը և պետքարտուղարն արդեն հասցրել են անվտանգության համար ապաստան փնտրել ռազմաբազայում։
Իսրայելյան «Հայոմի» տվյալներով՝ իսրայելական հետախուզությունը ԿՀՎ-ին փոխանցել է Թեհրանի կողմից ԱՄՆ նախագահի և կարևոր պաշտոնյաների վրա պայթուցիկ նյութերով լի անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվելու ենթադրյալ ծրագրերի մասին տեղեկատվություն։ Այս տեղեկատվությունը, ենթադրաբար, հաստատել է նաև մեկ այլ արևմտյան հետախուզական աղբյուր։
Հետաքրքիր է, որ այս տեղեկատվությունն ստանալուց հետո, լրագրողները պնդում են, որ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր որոշ հանրային միջոցառումներ, մինչդեռ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը ժամանակավորապես լքել են իրենց տները՝ ռազմական անվտանգ օբյեկտներ փնտրելով։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Թրամփը կտրուկ կոշտացրել է իր բանակցային դիրքորոշումը.
«Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ։ Այդ օրերը վաղուց անցել են»։