Մոսկվայի դատարանը կալանավորել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ռեզնիկովին Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը․ մասնակցել են երկու երկրների կրթության ոլորտի նախարարները «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Աստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համար. ինչ է սպասվում նոյեմբերի 14-ին Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կգնա՝ բանակցությունների համար Նոյեմբերի 14. Օրվա խոսք Թրամփը հաջորդ հինգշաբթի կհանդիպի Պուտինի և Սի Ցզինպինի հետ. NYP Նեթանյահուն, պաշտոնը պահելու համարմ, փորձում է համոզել Թրամփին վերսկսել Իրանի դեմ պատերազմը. Axios ԱՄՆ-ում ավիացիոն կոլապս է. 10 000 չվերթ հետաձգվել է, ավելի քան 3 100 ինքնաթիռ շեղվել է լայնածավալ խափանման պատճառով

Մոսկվայի դատարանը կալանավորել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ռեզնիկովին

Մոսկվայի դատարանը հեռակա կալանքի որոշում է կայացրել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի նկատմամբ։ «ՌԻԱ Նովոստիի» տրամադրության տակ հայտնված նյութերի համաձայն՝ նա մեղադրվում է Դոնբասում պատժիչ գործողություններ կազմակերպելու մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեն լրատվամիջոցին հայտնել էր, թե հարուցված քրեական գործի շրջանակում հաստատվել է նախկին նախարարի առնչությունը Դոնբասի խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործություններին։

Քննության վարկածով՝ 2021–2023 թվականներին Դոնբասի տարածքում ռազմական գործողություններ են իրականացվել Ռեզնիկովի անմիջական հրամաններով, որոնք ռուսական քննչական մարմինները համարում են ապօրինի։

Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով՝ պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու համար։ Ըստ հրապարակման՝ 2026 թվականի հոկտեմբերին դատարանը որոշել էր նրան հեռակա կարգով կալանավորել և հայտարարել միջազգային հետախուզում։

Մեղքն ապացուցվելու դեպքում Ռեզնիկովին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ