ԻՀՊԿ-ն ոչնչացրել է Բահրեյնում գտնվող ամերիկյան երկու AR-327 և AN/TPS-59 ռադարներ «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում «Փաստ». Ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանիվ նոր սահմանադրությամբ կզրկեն ԱԽ քարտուղարի պաշտոնից Bloomberg-ի, Եվրոպան որոշել է Ռուսաստան-Ուկրաինա առաջիկա բանակցությունների ներկայացուցիչների հարցը «Հրապարակ»․ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ «Փաստ». Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում «Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո Ոչ ոք ԵՄ-ին չի հրավիրել Ուկրաինայի բանակցություններին. հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւ Բացահայտվել են Ռուսաստանի պահանջները Եվրոպայի հետ համաձայնագրի վերաբերյալ

«Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում

Մամուլի տեսություն

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցության՝ Պարոնյան փողոցում տեղակայված կենտրոնական գրասենյակի վրայից հանվել է կուսակցության ցուցանակը։ Այս փաստը Պռոշյան փողոցով անցնող քաղաքացիներն են նկատել եւ տպավորություն ստացել, որ «Հայրենիքը» լուծարվում է:

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում, առողջական խնդիրներով պայմանավորված, Արթուր Վանեցյանն ակտիվ կուսակցական գործունեություն չի ծավալում, նրանք չմասնակցեցին անգամ խորհրդարանական ընտրություններին, թեպետ Արթիկում շաբաթներ առաջ «Հայրենիքը» մասնակցում էր ՏԻՄ ընտրություններին: Կուսակցության անդամները, սակայն, հերքեցին «Հայրենիքի» փակման մասին կասկածները:

Արսեն Բաբայանն ասաց, որ գրասենյակի տարածքի հետ կապված խնդիրներ կան, այդ պատճառով է ցուցանակը հանվել: Իրենք վարձակալական հիմունքներով են այդ շենքում, ազատում են միայն այն հատվածը, որտեղ ցուցանակն էր, եւ վստահեցրեց, որ կուսակցությունն ակտիվ գործունեություն է ծավալում, հավաքներ, նիստեր է անցկացնում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ