«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանիվ նոր սահմանադրությամբ կզրկեն ԱԽ քարտուղարի պաշտոնից
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական շրջանակներում քննարկվող նոր սահմանադրական կարգավորումներով նախատեսվում է վերացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները, թեև դեռ շարունակվում են, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների մշակած տարբերակով արդեն իսկ ԱԽ քարտուղարի պաշտոնը չի նախատեսվելու։ Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների հաստատման դեպքում պետական կառավարման համակարգից դուրս կմնա նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի ինստիտուտը։
Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նա տարբեր հանդիպումների և զրույցների ընթացքում հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2028 թվականին նախատեսված Երևանի քաղաքապետի ընտրություններին։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել իր ունեցած տեղեկությունը պաշտոնապես ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մամուլի խոսնակից՝ հետաքրքրվելով՝ արդյոք նոր սահմանադրությամբ իսկապես նախատեսվում է վերացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հաստատեց, որ նոր սահմանադրությամբ ԱԽ քարտուղարի պաշտոն նախատեսված չէ։
Հիմա հարց է առաջանում. Ալեն Սիմոնյանն ինչ սրտով պետք է «այո» քարոզի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում