Մոսկվան մեծարում է Առնո Բաբաջանյանին եւ Միքայել Թարիվերդիեւին Պեսկով. Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի եռակողմ գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի 19-ին Ռուսաստանը բարելավել է «Իսկանդեր» հրթիռների ճշգրտությունը մինչև մի քանի մետրի սահմաններում. The Telegraph Ռուսաստանը առաջարկել է ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի պայմաններին և հրաժարվել հետագա ընդլայնումից. The New York Times Ռուսական լրատվամիջոցներ. Զելենսկու լիկվիդացիայի ոչ պաշտոնական արգելքը հանվել է Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Ձյուն, անձրեւ. եղանակի տեսությունը Չեն կարող միայն Ավինյանին մեղադրել․ պատասխանատվություն են կրում բոլորը. Աբգարյան Ոչ թե պետք է սահմանադրական փոփոխությունների «ՈՉ»-ի քարոզ կամ բոյկոտի լինի, այլ՝ կանգ առնի այս գործընթացը․ Սուքիասյան Առաջիկա ընտրություններին ում է սատարելու Նկարիչների միության նախագահը

Ինչ էր Փաշինյանը «մոռացել» Դուբլինում

Միջազգային

­Թուր­քիա­յում «չայ խմելով» եւ բա­նա­նը գրպա­նում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=352922&l=am), Նի­կո­լը, ի վեր­ջո, հա­սավ Դուբ­լին: Թե ինչ է մո­ռա­ցել Իռ­լան­դիա­յում, կա­րե­լի է կռա­հել:

­Բանն այն է, որ, թեեւ Իռ­լան­դիան գլո­բալ քա­ղա­քա­կա­նութ­յան հետ ա­ռանձ­նա­պես ա­ռա­ջին պլա­նում չէ, բայց այս օ­րե­րին այն դար­ձել է ա­ռա­վել քան աշ­խույժ: Դուբ­լի­նում է Զե­լենս­կին, եւ նրան հան­դի­պե­լու հա­մար Դուբ­լին են մեկ­նում նաեւ Ա­բու Դա­բից ե­րեկ Մոսկ­վա ժա­մա­նած Թ­րամ­փի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը` Ո­ւիտ­կոֆն ու Քուշ­նե­րը:

Այ­սինքն, Նի­կոլն ու­զում է գո­նե կող­քից նայել մեծ գոր­ծըն­թաց­նե­րին, ո­րոնք, ի­հար­կե, նրա հա­մար չա­փա­զանց կա­րե­ւոր են դար­ձել: Այ­սինքն, այդ բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րի արդ­յուն­քում աշ­խար­հը կա­րող է էա­պես փոխ­վել, ու հնա­րա­վոր այդ փո­փո­խութ­յուն­նե­րից, ի­հար­կե, նա­խա­պես գլուխ հա­նել պետք է: Ա­մեն դեպ­քում, գոր­ծըն­թա­ցը, ո­րը ռուս­–ուկ­րաի­նա­կան թե­մա­յով ա­ռաջ է տա­նում ԱՄՆ–ն, եւ ո­րի հանգր­վան­նե­րից մեկն էլ դար­ձան Ա­բու Դա­բիի ե­ռա­կողմ բա­նակ­ցա­յին շար­քը, նման հե­տե­ւութ­յուն­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն տա­լիս են:

­Բայց­ նախ նկա­տենք, որ Ա­բու Դա­բիում ա­մե­նե­ւին էլ միայն ԱՄՆ­–ի միջ­նոր­դութ­յամբ ռուս­–ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րը չէ, որ տե­ղի ու­նե­ցան: Նաեւ, ա­մե­նե­ւին էլ միայն ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի թե­ման չէ, որ այն­տեղ քննարկ­վե­ցին: Ա­բու Դա­բիում էին նաեւ եվ­րո­պա­կան պատ­վի­րա­կութ­յուն­նե­րը, եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րը մի կող­մից ռուս­նե­րի հետ էին բա­նակ­ցում, մյուս կող­մից` ռուս­նե­րի եւ ուկ­րաի­նա­ցի­նե­րի հետ միա­սին, ա­պա վա­զում էին եվ­րո­պա­ցի­նե­րի հետ բա­նակ­ցե­լու, դրանց միա­նում էին նաեւ ուկ­րաի­նա­ցի­նե­րը: Արդ­յուն­քում, օ­րա­կար­գում շատ ա­վե­լի մեծ հարց կա, քան միայն ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը: Այն է` եվ­րո­պա­կան ինչ ընդ­հա­նուր անվ­տան­գութ­յան հա­մա­կարգ պետք է գոր­ծի, ե­թե հա­ջող­վի ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը հասց­նել ա­վար­տի: Չ­նա­յած, ա­վե­լի ճիշտ կլի­ներ հա­կա­ռակն ա­սել` ռուս­նե­րը, եվ­րո­պա­ցի­նե­րը եւ ա­մե­րի­կա­ցի­ներն ինչ ընդ­հա­նուր անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գի են հա­մա­ձայն, որ դրա­նից ել­նե­լով էլ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն ա­վարտ­վի:

­Թե ինչ արդ­յունք­ներ ու­նե­ցավ Ա­բու Դա­բիի այդ բա­նակ­ցա­յին «քաո­սը», թեեւ դե­տա­լա­յին տես­քով անդ­րա­դառ­նալն ի­մաստ չու­նի. ա­մեն ինչ ըն­թաց­քի մեջ է, շատ բան է փոխ­վում: Ա­մեն դեպ­քում, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով ա­մե­րի­կա­ցի­նե­րը դրա­կան են հա­մա­րում ըն­թաց­քը: Նաեւ, Թ­րամ­փի փեսա եւ բա­նակ­ցա­յին ներ­կա­յա­ցու­ցիչ Քուշ­նե­րը շատ կա­րե­ւոր միտք հայտ­նեց. «Եվ­րո­պան պետք է նշա­նա­կի Ռու­սաս­տա­նի հետ միաս­նա­կան բա­նակ­ցող»: Ընդ ո­րում, նույն թե­զի մեջ է նաեւ ռու­սա­կան պատ­վի­րա­կութ­յան ղե­կա­վար Մե­դինս­կին`նպա­տակն է Եվ­րո­պա­յում ստեղ­ծել հա­մա­պար­փակ անվ­տան­գութ­յան հա­մա­կարգ:

Ուկ­րաի­նա­կան կող­մը նույ­նիսկ լա­վա­տես է: Ըստ իշ­խող «Ժո­ղովր­դի ծա­ռա» խորհր­դա­րա­նա­կան խմբակ­ցութ­յան ա­ռաջ­նորդ Ա­րա­խա­միա­յի` Ուկ­րաի­նա­յում հա­կա­մար­տութ­յու­նը կա­րող է ա­վարտ­վել մինչեւ Նոր տա­րի:

 Սա­կայն լա­վա­տե­սա­կան ուղղ­վա­ծութ­յան նման հայ­տա­րա­րութ­յու­նն­երը քիչ բան են ա­սում. ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան ան­ցած տա­րի­նե­րին նման հայ­տա­րարութ­յու­ննե­րի պա­կաս չի ե­ղել: Ա­վե­լի ցցուն փաստն այլ է: Այս­պես, կրկնենք, Ա­բու Դա­բիից Ո­ւիտ­կոֆն ու Քուշ­նե­րը մեկ­նե­ցին Մոսկ­վա` Պու­տի­նի հետ հան­դիպ­ման: Այն­տե­ղի­ց էլ` Դուբ­լին` Զե­լենս­կու հետ հան­դիպ­ման: Սա մեկ բան է ակ­նար­կում. կա բա­վա­կա­նին բարձր բա­նակ­ցա­յին դի­նա­մի­կա, ո­րո­շա­կի ձեռք­բե­րում­ներ, եւ հի­մա այ­դ ա­մենն ամ­փոփ­ված կեր­պով պետք է քննար­կել նաեւ Ռու­սաս­տա­նի եւ Ուկ­րաի­նա­յի ա­ռաջ­նորդ­նե­րի հետ: Գու­մա­րենք նաեւ միտ­քը, թե` «Եվ­րո­պան պետք է նշա­նա­կի Ռու­սաս­տա­նի հետ միաս­նա­կան բա­նակ­ցող»: Այն է, Եվ­րո­պա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, այդ թվում` անվ­տան­գութ­յան նոր հա­մա­կար­գի ստեղծ­ման հար­ցում եւս կա այն ա­ռա­ջըն­թա­ցը, որն ար­դեն պա­հան­ջում է, որ եվ­րո­պա­կան կողմն ու­նե­նա այն­պի­սի ներ­կա­յա­ցու­ցիչ, ո­րը կստա­նա հե­տա­գա քննար­կում­նե­րում ի­րեն ներ­կա­յաց­նե­լու ման­դատ: Սա նշա­նա­կում է, որ Մոսկ­վան, որ մշտա­պես դեմ էր եվ­րո­պա­ցի­նե­րի մաս­նակ­ցութ­յա­նը, ներ­կա պա­հին ար­դեն դրա անհ­րա­ժեշ­տութ­յու­նը տես­նում է: Եվ դա տրա­մա­բա­նա­կան է. ե­թե խոս­վում է ընդ­հա­նուր անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գից, ա­պա ա­ռանց Եվ­րո­պա­յի մաս­նակ­ցութ­յան այդ հար­ցը պար­զա­պես չի կա­րող լուծ­վել: Այլ բան, թե եվ­րո­պա­ցի­նե­րին կհա­ջող­վի՞ միաս­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ ընտ­րել, երբ այդ խնդրի հետ կապ­ված ար­դեն եր­կար ժա­մա­նակ են գզվռտո­ցի մեջ:

Ա­մեն դեպ­քում, այս բո­լոր գոր­ծոն­նե­րը հու­շում են, որ ընդ­հա­նուր դրա­կան դի­նա­մի­կա ար­դեն կա: Այդ թվում, որ անվ­տան­գութ­յան նոր հա­մա­կար­գի հնա­րա­վոր պա­րա­մետ­րե­րի հետ կապ­ված գո­նե նախ­նա­կան ընդ­հա­նուր մո­տե­ցում­ներ, եւ գլխա­վո­րը, որ նման հա­մա­կարգ պետք է, կան: Որ­քա­նո՞վ կհա­ջող­վի, դա ար­դեն այլ հարց է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ