Հաքերները կոտրել են Ուկրաինայի համար անօդաչուներ արտադրող գերմանական ընկերության տեխնոլոգիական բազան. Financial Times
ՄիջազգայինՀաքերները կոտրել են Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող գերմանական ընկերության տեխնոլոգիական համակարգերը, հայտնում է Financial Times-ը:
Quantum Systems-ը ենթարկվել է կիբերհարձակման: Հարձակվողները վիրուսային ֆայլ են ուղարկել հաճախորդներին նրա սերվերի միջոցով:
Դեպքից հետո Բունդեսվերը կասեցրել է ընկերության անօդաչու թռչող սարքերի գործունեությունը: Դեռևս անհայտ է, թե ով է կանգնած հաքերային հարձակման հետևում:
Quantum Systems-ը ակտիվ է Ուկրաինայում. նրա ավելի քան 200 աշխատակիցներ գտնվում են երկրում, և ուկրաինական ընկերությունների հետ համատեղ երեք ձեռնարկություններ արտադրում են հարձակողական եւ արգելափակող անօդաչու թռչող սարքեր:
