Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ

 (ՆԱԽԿԻՆ ԱԽՔ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 ԱԽՔ-ի նախկինը չի լինում։

 **

 ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻՆ

 (ՆԻԿՈԼԻ` «ՀԱՆՐԱՔՎԵԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Դե ասա Իլհամի եւ Էրդողանի արեւ։

**

ԾԻԾԱՂԵԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԱՅՍՔԱՆ ՏԽՈՒՐ ՉԼԻՆԵՐ

 (ՏԱՓԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՂԻ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ ՍԿՈՉՈՎ ՓԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Չնայած դատապարտելի է, բայց եթե ժամանակին Նիկոլի բերանն էլ Ենոքավանի դպրոցում սկոչով փակեին, ապա այսօր եղկելի արտահայտություններ դուրս չէր տա։

 **

 ՀԱՄԱՐՅԱ ՋՈՒՋԱԼԱՐՆ

 (ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ 6 ՔՎԵ ՈՒԶԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Լուսակերտի թռչնաֆաբրիկայից հայտնում են, որ Նիկոլը աշնանը ճտերը հաշվելիս նոր է նկատել, որ 6 ճուտ պակասում է։

 **

 ԿՈՒԿՈՒ-ԿՈՒԿՈՒ

Ըստ քաղտեխնոլոգների` հետեւելով Նիկոլի ցայտնոտային անկառավարելի վիճակին, պարզ է դառնում, որ բազմաթիվ տերերի շուստրի ծառա Նիկոլի համար կարծես թե բոլոր կկուներն էլ միասին են կանչել։

**

 ՆԻԿՈԼԻ ԵՐԳԸ

(ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՀՈՐԴՈՐՈՎ` ՇՈՂԵՐ ՄԱԹԵՒՈՍՅԱՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ամպել ա, ձյուն չի գալիս,

 Շողեր ջան,

 Լյովիկը տուն չի գալիս,

 Շողեր ջան,

Լյովիկի ձեռքը վառվում եմ,

 Շողեր ջան։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ