Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը Դեմոկրատները մտադիր են վերանայել Թրամփի 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ծրագիրը. Wall Street Journal Ուկրաինայի արևածաղկի ձեթի խոշորագույն արտադրողը փակել է իր բոլոր գործարանները ռուսների հարվածներից հետո «Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ «Իրավունք». «Ալիևն ունակ է ազդել Էրդողանի վրա իր խնդիրների լուծման հարցում»

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

Միջազգային

Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը Կարսի նահանգային ընդհանուր խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանի հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող երկաթուղու հատված և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Դեմիրթաշը երկաթուղու շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից տեղեկություններ է ստացել շինաշխատանքների ներկա վիճակի, իրականացվող աշխատանքների և ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Դեմիրթաշը տեղում հետևել է շարունակվող աշխատանքներին և քննարկումներ ունեցել պատասխանատուների հետ։

Աղբյուրը նշում է, որ տարիներ շարունակ փակ մնացած Աքյաքայի սահմանային անցակետի (Դողու Քափը- Արևելյան դարպաս) և երկաթուղու վերաբացմանը մեծ ուշադրությամբ հետևում են տեղի բնակիչները։ Ակնկալվում է, որ նշված երկաթուղային գծի շահագործման հանձնումը զգալիորեն կնպաստի Աքյաքայի առևտրի, տնտեսության և տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ