Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը Դեմոկրատները մտադիր են վերանայել Թրամփի 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ծրագիրը. Wall Street Journal Ուկրաինայի արևածաղկի ձեթի խոշորագույն արտադրողը փակել է իր բոլոր գործարանները ռուսների հարվածներից հետո «Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ «Իրավունք». «Ալիևն ունակ է ազդել Էրդողանի վրա իր խնդիրների լուծման հարցում»

Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն

Տնտեսություն

2021–2026 թվականներին Հայաստանում վերանորոգման ծառայությունների գներն աճել են։ Արմստատի տվյալների համաձայն՝ 2026 թվականի օգոստոսի դրությամբ ծառայությունները թանկացել են մոտ 23%-ով, իսկ վերանորոգման նյութերը՝ 10,1%-ով՝ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ։

 

Tert.am-ի համաձայն, Turn.am-ը համադրել է 2021-ի գնային գնահատականները, պահպանված գնացուցակը, 2026-ի հրապարակված առաջարկները եւ պաշտոնական վիճակագրությունը։ 

 

2021-ի եւ 2026-ի գնային առաջարկների համեմատությունը ցույց է տալիս, որ մի շարք աշխատանքների արժեքը բարձրացել է։ 

 

2026 թվականի հրապարակված առաջարկներով՝ համալիր աշխատանքների արժեքը կազմում է 40 000–55 000 դրամ/մ², իսկ նյութերով ամբողջական վերանորոգման առանձին առաջարկը սկսվում է 70 000 դրամ/մ²-ից։

 

Գները կախված են աշխատանքների ծավալից, նյութերի որակից եւ ընտրված վերանորոգման մակարդակից։ Պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ ծառայությունների ամենամեծ տարեկան թանկացումը գրանցվել է 2022 թվականին՝ 9,2%։ Նյութերը նույնպես թանկացել են այդ տարի՝ 8%-ով։ 2023 եւ 2024 թվականներին նյութերի գները նվազել են, սակայն վերանորոգման ծառայությունները շարունակել են թանկանալ։

 

Այսպիսով՝ 2021–2026 թվականներին վերանորոգման ծառայությունների ընդհանուր գները բարձրացել են։ Հատկապես նկատելի է սալիկապատման, պաստառապատման եւ լամինատի տեղադրման թանկացումը, իսկ ամբողջական վերանորոգման բյուջեն անհրաժեշտ է հաշվարկել՝ հաշվի առնելով նյութերի ներառումը եւ աշխատանքների ցանկը։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ