Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը Դեմոկրատները մտադիր են վերանայել Թրամփի 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ծրագիրը. Wall Street Journal Ուկրաինայի արևածաղկի ձեթի խոշորագույն արտադրողը փակել է իր բոլոր գործարանները ռուսների հարվածներից հետո «Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ «Իրավունք». «Ալիևն ունակ է ազդել Էրդողանի վրա իր խնդիրների լուծման հարցում» «Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ է

Ռումինիան պատրաստ է վճարել իր տարածքում ամերիկյան զորքերի տեղակայման համար

Միջազգային

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցային գործընթացը՝ Ուկրաինայի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ամփոփելով Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

 

Ուշակովի խոսքով՝ հանդիպումն անցել է բովանդակալից, կառուցողական և անկեղծ մթնոլորտում ու օգտակար է եղել։

Նրա փոխանցմամբ՝ ամերիկյան ներկայացուցիչները աջակցել են Պուտինի առաջարկին՝ Կոնստանտինովկայում Ալյոշկիի օրինակով մարդասիրական առաքելություն կազմակերպելու վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են սկսել նախապատրաստական աշխատանքների շուրջ շփումները։

Ուշակովը նշել է, որ առաքելությունը հնարավորություն կտա ցույց տալու, թե իրականում ում վերահսկողության տակ է գտնվում քաղաքը։ Պուտինն ամերիկացի ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել նաև Կիևի կողմից քննարկվող այսպես կոչված «գորշ գոտիների» հարցին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պահվածքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին նրա հայտարարությունները։ Ուշակովի պնդմամբ՝ Կիևը շահագրգռված չէ հակամարտության ավարտով, քանի որ դրա դեպքում ստիպված կլինի ընտրություններ անցկացնել։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի հետ քննարկելու եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության վերաբերյալ առաջարկները։

 

Ուշակովը նաև հայտնել է, որ ներկայումս համաձայնեցվում են ռազմագերիների ամենախոշոր փոխանակման պարամետրերը։

Բացի այդ, ակտիվ քննարկվում է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպման բովանդակությունը։

Կրեմլը հույս ունի, որ Ուիթքոֆն ու Քուշները Պուտինի հետ հանդիպման ընթացքում հնչեցված ուղերձները կփոխանցեն Զելենսկուն։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ