Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը Դեմոկրատները մտադիր են վերանայել Թրամփի 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ծրագիրը. Wall Street Journal Ուկրաինայի արևածաղկի ձեթի խոշորագույն արտադրողը փակել է իր բոլոր գործարանները ռուսների հարվածներից հետո «Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ «Իրավունք». «Ալիևն ունակ է ազդել Էրդողանի վրա իր խնդիրների լուծման հարցում» «Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ է «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանն է՞լ է ուզում ընդդիմություն դառնալ «Իրավունք». Մինչեւ տարեվերջ սպասվում են հոգեւորականների վերաբերյալ նոր բացահայտումներ «Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում

ԱՄՆ-ն դրական է գնահատում Զելենսկու հետ գիշերային հանդիպումը

Միջազգային

Երեկ մինչեւ ուշ գիշեր Դուբլինում շարունակվեց Թրամփի բանագնացների հանդիպումը Զելենսկու հետ: Բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ։
Հանդիպումից հետո Ջարեդ Քուշները նշել է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան զգալի առաջընթաց են գրանցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում։
Պուտինը համաձայնել է թույլ տալ Եվրոպային մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին. «Մենք չենք կարող (խաղաղության) համաձայնագիր կնքել առանց եվրոպացիների՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու։ Մենք նախագահ Պուտինին ասել ենք, որ սա չափազանց կարևոր ենք համարում։ Զելենսկին նույնպես սկզբից ի վեր վճռականորեն աջակցել է այս դիրքորոշմանը»,- նշել է Թրամփի փեսան։
Մարդիկ ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի։ Ահա թե ինչ ենք մենք լսում ժողովրդից, ընդգծել է Քուշները։
Ուկրաինայի ներուժը անհավանական է։ Հետպատերազմյան վերականգնման ծրագրերը, որոնց վրա մենք աշխատում ենք, իսկապես տպավորիչ են, հավելել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ