Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը Դեմոկրատները մտադիր են վերանայել Թրամփի 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ծրագիրը. Wall Street Journal Ուկրաինայի արևածաղկի ձեթի խոշորագույն արտադրողը փակել է իր բոլոր գործարանները ռուսների հարվածներից հետո «Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ «Իրավունք». «Ալիևն ունակ է ազդել Էրդողանի վրա իր խնդիրների լուծման հարցում» «Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ է «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանն է՞լ է ուզում ընդդիմություն դառնալ «Իրավունք». Մինչեւ տարեվերջ սպասվում են հոգեւորականների վերաբերյալ նոր բացահայտումներ «Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանն է՞լ է ուզում ընդդիմություն դառնալ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտում կարծում են, որ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը շուտով համալրելու է ընդդիմության շարքերը, նրա վրա Արեւմուտքը խաղադրույք է կատարել՝ փորձելով մահակ դարձնել Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության գլխին։

Խոսակցություններ կան, որ շուտով կակտիվանա նաեւ «Ռեսթարտ» հայտնի շարժումը, որը 2018 թվականի հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր, սակայն իշխանափոխությունից հետո ընդհատակ անցավ: Նրանք արդեն մի հանդիպում կազմակերպել են Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ որոշ երիտասարդներ սուր հարցեր են ուղղել վարչապետին:

Ըստ լուրերի, Արմեն Գրիգորյանը համալրելու է նրանց շարքերը: Առաջիկայում փորձելու են համախմբել արեւմտամետներին ու ՀՀ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ ակտիվ նախաձեռնություններ սկսել, սակայն ոչ այն ուղեգծով, որ շարժվելու են դեպի ԵՄ, այլ, այսպես կոչված, դիվերսիֆիկացված, այն է՝ դուրս գալ ՌԴ ազդեցության գոտուց, բայցեւ չանդամակցել ԵՄ-ին, մոտավորապես՝ բրիտանական մոդելի նման։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ