Կրակոցներ Սպիտակ տնից 1 մղոն հեռավորության վրա. Հինգ վիրավոր, կրակողը ազատության մեջ է. Associated Press
ՀասարակությունԿրակոցներ Սպիտակ տնից 1 մղոն հեռավորության վրա. Հինգ վիրավոր, կրակողը ազատության մեջ է, հայտնում է Associated Press–ը:
Կրակոցները տեղի են ունեցել Վաշինգտոնի Լոգան Սըրքլ թաղամասում, որը գտնվում է նախագահական նստավայրից մոտ 1 մղոն հեռավորության վրա։
Ականատեսի խոսքով՝ տղամարդկանցից մեկը կրակոց է ստացել պարանոցից մարզասրահի ներսում։ Այնուհետև դրսում կրակոցներ են լսվել։
AP-ի վերջին հաղորդագրությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։ Նախորդ հաղորդագրությունները վկայում էին մեկ զոհի և չորս վիրավորի մասին։
Ոստիկանությունը շրջափակել է մի քանի փողոցներ։ Դեպքի վայր են ժամանել SWAT խմբերը և ՀԴԲ գործակալները, իսկ մոտակա դպրոցները ժամանակավորապես փակվել են։
Կասկածյալը դեռևս չի ձերբակալվել։ Հարձակման հանգամանքները քննվում են։

