Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր

Մաքսային լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի

Տնտեսություն

Կառավարությունը հավանություն է տվել «2026 թ. օգոստոսի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստան՝ Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն. Ծրագրի իրականացման աջակցություն» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։

 

Մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման նպատակով կնքված համաձայնագրերով նախատեսվում է ՀՀ-ին հատկացնել շուրջ 45.0 մլն եվրո, որից վարկային միջոցներ՝ 39.0 մլն եվրո (2 տրանշով) և դրամաշնորհային միջոցներ՝ 6.0 մլն եվրո։

 

Կենտրոնի ստեղծումն ու գործարկումը հնարավորություն կտան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցել ժամանակակից, բարձրակարգ և միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ էականորեն բարելավելով սպասարկման որակը և գործընթացների արագությունը։

 

Միաժամանակ նշված կենտրոնը կապահովի մաքսային հսկողության և վարչարարության իրականացման համար անհրաժեշտ բարձր արդյունավետություն, թափանցիկություն և կանխատեսելիություն՝ նպաստելով ռիսկերի նվազեցմանը և մաքսային հսկողության դյուրացմանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ