Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը Դեմոկրատները մտադիր են վերանայել Թրամփի 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ծրագիրը. Wall Street Journal Ուկրաինայի արևածաղկի ձեթի խոշորագույն արտադրողը փակել է իր բոլոր գործարանները ռուսների հարվածներից հետո «Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ «Իրավունք». «Ալիևն ունակ է ազդել Էրդողանի վրա իր խնդիրների լուծման հարցում» «Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ է

Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, որ 2024 թվականի օգոստոսին է նշանակվել, այնուամենայնիվ, տունդարձի ճանապարհին է։

Ինչպես հայտնի էր դեռ ամռանը, ՀՀ իշխանությունները որոշել են նրան փոխարինել, բայց նոր դեսպանի նշանակումն ուշացավ, ուստի Արսենյանը շարունակեց պաշտոնավարել: Սովորաբար դեսպանի հետկանչն իրականացվում է նորի նշանակմանը զուգահեռ:

Արսենյանի մտերիմներից տեղեկացանք, որ նա արդեն իրերն է հավաքում՝ մի հսկայական «օժիտ», որովհետեւ պետական գույքը չի օգտագործել, որոշ բան Հայաստանից է տարել կամ իր միջոցներով գնել, անգամ իր թանկարժեք «Բենթլին» է տարել Մոսկվա եւ հիմա այդ բոլորը պետք է հետ բերի Հայաստան։

ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան աշխատած, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որն ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է, բայց ռուսական կողմը ձգձգում է նրա ագրեմանը: Լուրեր կան անգամ, որ չեն հաստատելու:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ