«Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար Ֆրանսիան վախենում է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմից՝ գերմանական հեռահար հրթիռների պատճառով. Financial Times «Ժողովուրդ». Սահմանադրության շուրջ իշխանության ծրագրերը թևակոխում են նոր փուլ «Փաստ». Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք» Կիեւն այս գիշեր հզոր հրթիռային հարձակման է ենթարկվել Զելենսկի. ԱՄՆ-ն պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից Զելենսկին Դանիայի խորհրդարանում ծաղրեց Գրենլանդիայի նկատմամբ Թրամփի տարածքային պահանջները Կամո Ունանյանի հաղթանակը՝ կյանքի և ռինգի ամենադժվար մենամարտում Կ. Ս. Ստանիսլավսկու անվան թատրոնը Մոսկվայում կներկայացնի «Առյուծը ձմռանը» ներկայացումը Մենք վտանգի տակ ենք, սկսում ենք կորցնել մեր երկիրը. Սերժ Ավետիքյան

«Հրապարակ»․ Արսեն Գեւորգյանի մահվան դեպքով ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք՝ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է Արսեն Գեւորգյանի մահվան դեպքի կապակցությամբ: Մեզ փոխանցեցին․ «Այո, մահվան դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել»։

Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է վարույթը նախաձեռնվել։ ՔԿ-ից ասացին, որ ասվածից դուրս այլ մեկնաբանություն չեն տալիս։ Իսկ իրավաբանական համայնքից մեզ ասացին, որ, անկախ դեպքի հանգամանքներից՝ հանկարծամահություն է, թե սպանություն, վարույթը մշտապես նախաձեռնվում է «Սպանություն» հոդվածով` Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի հատկանիշներով։

ՔԿ-ն հոդվածի մասին միտումնավոր չի հայտնում՝ հանրային աղմուկից խուսափելու համար։ Այսօր՝ 12:00-20:00-ն Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա Արսեն Գեւորգյանի հոգեհանգստի արարողությունը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ