Կամո Ունանյանի հաղթանակը՝ կյանքի և ռինգի ամենադժվար մենամարտում Կ. Ս. Ստանիսլավսկու անվան թատրոնը Մոսկվայում կներկայացնի «Առյուծը ձմռանը» ներկայացումը Մենք վտանգի տակ ենք, սկսում ենք կորցնել մեր երկիրը. Սերժ Ավետիքյան Սանկտ Պետերբուրգում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Ազգային համախմբումը կարեւոր է, բայց առավել կարեւոր է՝ հանուն ինչի եւ ինչ սկզբունքով․ Հայրիկյան Այ էս մեկը շեֆը հաստատ չի ների Զավենիչին. Փաշինյանը շոկի մեջ է Նոր զգուշացում Կիեվին. ռուսների հարվածները երկրաշարժեր են հիշեցրել «ԽՍՀՄ–2» կոչված սխեման որքանո՞վ է իրատեսական Ես վերջացած եմ․ Սերժ Ավետիքյանը՝ Գորբաչովի կերպարի եւ Միտերանի հետ հանդիպման մասին Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Կամո Ունանյանի հաղթանակը՝ կյանքի և ռինգի ամենադժվար մենամարտում

Սպորտ

Կարատեի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը պատրաստվում է վերադառնալ պրոֆեսիոնալ ռինգ: Կյանքի ամենածանր փորձության հետ առճակատվելուց և հիվանդությունը հաղթահարելուց հետո՝ մարզիկը հայտարարում է, որ մասնակցելու է նոյեմբերի 27-ին կայանալիք «Mix Fight 59» MMA մրցաշարին:

Այս տարվա հուլիսին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած WUKF կարատեի աշխարհի առաջնությունում փայլուն հաղթանակից հետո (որտեղ Կամոն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում 7:1 հաշվով առավելության հասնելով մեքսիկացի մրցակցի նկատմամբ), մարզիկը կանգնեց առողջական լուրջ խնդրի առաջ: Բժշկական հետազոտությունները ցույց էին տվել, որ նա տառապում է պարանոցի քաղցկեղով (լիմֆոմա):

Հայաստանում և արտերկրում անցկացված եռամսյա բուժման կուրսերից հետո, ցուցաբերելով բացառիկ կամքի ուժ, Կամո Ունանյանին հաջողվեց լիովին հաղթահարել հիվանդությունը: Ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ նա արդեն վերսկսել է մարզումները:

«Այս ամենի 50 տոկոսն այն է, թե դու հոգեբանորեն որքան կայուն ու ուժեղ կլինես: Ես հոգեպես կռիվ տվեցի և, փառք Աստծո, հաղթահարեցի»,-  մեզ հետ զրույցում նշում է Կամո Ունանյանը:

Չնայած մամուլում շրջանառվող լուրերին, թե չեմպիոնն այս տարի չի կարողանա վերադառնալ մրցումների, Կամոն արդեն լիովին տրամադրված է նոյեմբերի 27-ին կայանալիք «Mix Fight 59» MMA մրցաշարին. «Թեպետ, անգամ մտածում էի, որ էլ երբեք չեմ մասնակցի մրցաշարերում, քանի որ նման առողջական խնդրի առաջ էի կանգնած: Բայց Դուբայում գտնվելու ժամանակ, երբ բուժման կուրսեր էի անցնում, ինքս ինձ տրամադրեցի, որ պետք է նորից մարզվեմ ու ամեն ինչ անեմ պատրաստ լինելու համար: Գուցե ֆիզիկապես դեռ լիարժեք պատրաստ չլինեմ, բայց հոգեպես պատրաստ եմ ավելի, քան երբևէ: Ամեն ինչ անելու եմ հերթական հաղթանակը տոնելու համար»,- վստահեցրեց Ունանյանը։

Երբ հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ հետ է մենամարտելու այս մրցաշարում, Կամոն տեղեկացրեց, որ դեռ պարզ չէ, քանի որ իր մրցակցի ընտրության հարցում «Mix Fight» ընկերությունը դեռևս փնտրտուքների մեջ է:

Հիշեցնենք, որ MMA մարզաձևում Կամոն համարվում է ռեկորդակիր՝ 7 հաղթանակ և 0 պարտություն: Վերջին հաղթանակը գրանցել է հուլիսի 14-ին «Mix Fight Events 56»-ում՝ 1-ին ռաունդում նոկաուտի ենթարկելով Մուխամեդխան Օսպանովին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ