Կ. Ս. Ստանիսլավսկու անվան թատրոնը Մոսկվայում կներկայացնի «Առյուծը ձմռանը» ներկայացումը
ՄշակութայինՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը ներկայացնում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերը։
2026 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, «Թատերական արվեստի ստուդիա» թատրոնի հիմնական բեմում կցուցադրվի Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի «Առյուծը ձմռանը» ներկայացումը։ Ռեժիսոր՝ Սուրեն Շահվերդյան։
Ջեյմս Գոլդմանի պիեսի հիման վրա ստեղծված բեմադրությունը բացահայտում է իշխանության, անձնական կապվածությունների և բարոյական ընտրության միջև հակասությունները։ Ներկայացման առանցքում այն մարդկանց փոխհարաբերություններն են, որոնց կյանքում գահի համար պայքարը փորձության է ենթարկում ընտանեկան կապերն ու մարդկային արժանապատվությունը։
Թատրոնի ելույթը կընդգրկվի Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի ծրագրում՝ ռուսաստանյան հանդիսատեսին ներկայացնելով Երևանի ռուսալեզու թատերարվեստի բեմադրություններից մեկը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ