Սանկտ Պետերբուրգում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Ազգային համախմբումը կարեւոր է, բայց առավել կարեւոր է՝ հանուն ինչի եւ ինչ սկզբունքով․ Հայրիկյան Այ էս մեկը շեֆը հաստատ չի ների Զավենիչին. Փաշինյանը շոկի մեջ է Նոր զգուշացում Կիեվին. ռուսների հարվածները երկրաշարժեր են հիշեցրել «ԽՍՀՄ–2» կոչված սխեման որքանո՞վ է իրատեսական Ես վերջացած եմ․ Սերժ Ավետիքյանը՝ Գորբաչովի կերպարի եւ Միտերանի հետ հանդիպման մասին Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մահացել է Ապօրինության դեմ պայքար, թե՞ սոցիալական հարված Մեծ տհաճություն զգացի, որ նման բան է հայտնվում համացանցում․ Աբգարյան

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը

Լուսանկարներ
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը: Միջոցառման բացումը վստահվել էր Երեւանի մնջախաղի պետական թատրոնին, որը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնի փոքր բեմում ներկայացրեց Արսեն Խաչատրյանի բեմադրած «Օֆլայնը»։
 
 
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված մշակութային ծրագիրը հնարավորություն է ընձեռում ռուս հանդիսատեսին ծանոթանալու հայկական արվեստին, նրա հարուստ ավանդույթներին եւ ժամանակակից ստեղծագործական ձեռքբերումներին։ Մշակութային միջոցառումները կշարունակվեն նաեւ Մոսկվայում, որտեղ հայ արվեստագետները կներկայացնեն հայկական մշակույթի նոր գույներն ու հետաքրքիր դրսեւորումները։
 
 
«Օֆլայն» ներկայացումը, որով մեկնարկել է ծրագիրը, անդրադառնում է մեր ժամանակների կարեւոր խնդիրներից մեկին՝ վիրտուալ աշխարհում ապրելու, իրական շփումից հեռանալու եւ միմյանց զգալու կարողությունը կորցնելու թեմային։
 
 
Հավելենք, որ Հայաստանի մշակույթի օրերն անցկացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ ՌԴ մշակույթի նախարարության համագործակցությամբ։ 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ