Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր «Հրապարակ». Իշխող թիմում կարծում են, որ ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու դառնալու հեռանկարը կարծես թե սպառվեց «Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների։ Հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Կլիմայի վիճակի 2026 թվականի զեկույցի» համաձայն կլիմայական փոփոխություններն արագանում են։ Գիտնականների դիտարկած 16 ցուցանիշներից յոթը գրանցել են ծայրահեղ արժեքներ․

 

մթնոլորտում ածխաթթու գազի, մեթանի և ազոտի ենթօքսիդի կոնցենտրացիաները,

օվկիանոսի ջերմապարունակությունը,

ծովի համաշխարհային մակարդակը,

լեռնային սառցադաշտերի հաստության և Գրենլանդիայի սառցային վահանի զանգվածի նվազագույնները։

2026 թվականի մայիսին CO₂-ի կոնցենտրացիան գերազանցել է 428 ppm-ը՝ նախաարդյունաբերական մակարդակից շուրջ 50%-ով ավելի։

Հատկապես մտահոգիչ է տաքացման արագացումը․ 1970–2010 թվականներին գլոբալ միջին ջերմաստիճանն աճել է տասնամյակում մոտ 0,19°C-ով, իսկ 2010 թվականից՝ մոտ 0,36°C-ով։

 

Միաժամանակ էներգետիկայում դրական տեղաշարժ կա․ 2025 թվականին վերականգնվող և միջուկային աղբյուրներն ապահովել են աշխարհի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 43%-ը։ Զարգանում են նաև էներգիայի կուտակման համակարգերը։

Սակայն հանածո վառելիքի սպառումն աճել է 0,9%-ով՝ հասնելով նոր առավելագույնի։ Էներգետիկայի հետ կապված CO₂-ի արտանետումները գերազանցել են 41 միլիարդ տոննան։

Անտառային հրդեհների հետևանքով 2025 թվականին աշխարհը կորցրել է 10,8 միլիոն հեկտար ծառածածկ տարածք՝ դիտարկումների պատմության երրորդ ամենամեծ ցուցանիշը։ Հրդեհները նաև մթնոլորտ են արտանետում կուտակված ածխածինը։

 

Հեղինակներն անհրաժեշտ են համարում համատեղ արագացնել մաքուր էներգետիկայի զարգացումը, նվազեցնել արտանետումները, վերականգնել էկոհամակարգերը և քաղաքներն ու գյուղատնտեսությունը հարմարեցնել փոփոխվող կլիմային։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ