Ֆրանսիան վախենում է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմից՝ գերմանական հեռահար հրթիռների պատճառով. Financial Times
ՄիջազգայինՖրանսիան վախենում է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմից՝ գերմանական հեռահար հրթիռների պատճառով, հայտնում է Financial Times-ը:
Փարիզը պահանջում է, որ Բեռլինը հստակ սահմանի Ռուսաստանի դեմ հեռահար զենքի կիրառման պայմանները՝ վախենալով, որ Մոսկվան կարող է նման հարվածը մեկնաբանել որպես միջուկային պատասխան պահանջող սպառնալիք։
Գերմանիան, Բրիտանիան, Լեհաստանը և մի քանի սկանդինավյան և բալթյան երկրներ գնում են մոտավորապես 2000 կմ հեռահարությամբ ցամաքային հրթիռներ, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին։
«Մենք կարող ենք հայտնվել միջուկային պատերազմի եզրին՝ նույնիսկ չգիտակցելով դա», - զգուշացրել է Financial Times-ի աղբյուրներից մեկը։