Ազգային համախմբումը կարեւոր է, բայց առավել կարեւոր է՝ հանուն ինչի եւ ինչ սկզբունքով․ Հայրիկյան Այ էս մեկը շեֆը հաստատ չի ների Զավենիչին. Փաշինյանը շոկի մեջ է Նոր զգուշացում Կիեվին. ռուսների հարվածները երկրաշարժեր են հիշեցրել «ԽՍՀՄ–2» կոչված սխեման որքանո՞վ է իրատեսական Ես վերջացած եմ․Սերժ Ավետիքյանը՝ Գորբաչովի կերպարի եւ Միտերանի հետ հանդիպման մասին Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մահացել է Ապօրինության դեմ պայքար, թե՞ սոցիալական հարված Մեծ տհաճություն զգացի, որ նման բան է հայտնվում համացանցում․ Աբգարյան ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածե՞լ Աննա Հակոբյանի տեսանյութը․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

«ԽՍՀՄ–2» կոչված սխեման որքանո՞վ է իրատեսական

Միջազգային

­Նա­խօ­րեին Ա­լեն Սի­մոն­յա­նը հայ­տա­րա­րեց, թե 44–օր­յա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ «հա­րիֆ-հա­րիֆ» մտա­ծում էր, թե կա­րող էր ինչ-որ բան փո­խել եւ ըն­կել էր «ռուս­նե­րի ոտ­քե­րը»` դրա­նով հայ–­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում հեր­թա­կան սկան­դալն ա­ռա­ջաց­նե­լով: Ու հա­զիվ դրա­նից մեկ օր անց նա նո­րից Մոսկ­վա­յում էր` ԱՊՀ ան­դամ երկր­նե­րի Անվ­տան­գութ­յան խոր­հուրդ­նե­րի քար­տու­ղար­նե­րի հան­դիպ­մա­նը։

ՆԻԿՈԼԸ` ՓԱՐԻԶ, ԱԼԵՆԸ` ՄՈՍԿՎԱ

Այս այ­ցը եւս «հա­րիֆ–­հա­րիֆ» էր ար­ված, թե Ա­լե­նը մտա­ծում է ջեր­մե­ռան­դո­րեն աշ­խա­տել ԱՊՀ–ն զար­գաց­նե­լու ուղ­ղութ­յամբ, ին­քը կի­մա­նա: Բայց միայն փաս­տը, որ հաս­կա­նա­լով, թե ինչ թարս հա­յացք­նե­րի եւ կծու խոս­քե­րի է նա Մոսկ­վա­յում բախ­վե­լու, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ա­սենք, չհի­վան­դա­ցավ եւ այ­ցը բաց չթո­ղեց, եւս մեկ ակ­նարկ է այն վար­կա­ծի օգ­տին, որ ի­րա­կա­նում նի­կոլ­յան ռե­ժի­մը դեռ փոր­ձում է «տա­կից» հա­րա­բե­րութ­յուն­ներ պա­հել Մոսկ­վա­յի հետ` աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով «թարս բուս­նող խիա­րի» ի­մաս­տնութ­յու­նը:

Մ­յուս կող­մից էլ, Ա­լե­նին զու­գա­հեռ, Նի­կո­լը «հայ դե Փա­րիզ» ա­րեց: Պաշ­տո­նա­պես` «Փա­րի­զի խա­ղա­ղութ­յան 9-րդ հա­մա­ժո­ղո­վին» մաս­նակ­ցե­լու հա­մար: Ոչ պաշ­տո­նա­պես դեռ փոր­ձում է միա­ժա­մա­նակ եր­կու ա­թո­ռի վրա խա­ղա­լու փոր­ձե­րը: Բայց կա նաեւ եր­րորդ վար­կա­ծը. աշ­խար­հը մտել է ակ­տիվ փո­փո­խութ­յուն­նե­րի փուլ, զար­գա­ցում­նե­րը չգի­տես էլ, թե ուր են տա­նում, եւ պետք է այդ ա­մե­նից փոր­ձել գլուխ հա­նել: Եվ գլուխ հա­նե­լու հար­ցում Փա­րի­զը, ի­հար­կե, կա­րե­ւոր վայր է: Գո­նե պետք է հաս­կա­նալ, թե ին­չի է պետք սպա­սել, ե­թե հա­ջորդ տա­րի եվ­րա­տա­նիք Մակ­րո­նը լքի ա­թո­ռը:

Ի դեպ, նույն «աշ­խար­հըն­կալ­ման» վար­կա­ծի մեջ տե­ղա­վոր­վում է նաեւ այն, որ Ֆ­րան­սիա­յից հե­տո Նի­կո­լը մեկ­նեց Թուր­քիա: Պաշ­տո­նա­պես` Ան­թա­լիա­յում անց­կաց­վող ՄԱԿ-ի Կ­լի­մա­յի փո­փո­խութ­յան 31-րդ հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու հա­մար: Ոչ պաշ­տո­նա­պես` նո­րից հաս­կա­նա­լու հար­ցեր կան տա­րա­ծաշր­ջա­նա­յին սպաս­վող զար­գա­ցում­նե­րի հետ կապ­ված:

Ընդ ո­րում, Նի­կոլն ի­րա­վի­ճա­կից պետք է շատ ա­րագ գլուխ հա­նի, ա­վե­լի կոնկ­րետ` այ­լեւս գրե­թե ժա­մա­նակ չկա: Բանն այն է, որ Մոսկ­վան այդ­պես էլ չի չե­ղար­կել Պու­տի­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե Հա­յաս­տա­նը պետք է շատ ա­րագ կողմ­նո­րոշ­վի ԵԱՏՄ–ԵՄ ուղղ­վա­ծութ­յան հետ կապ­ված: Վերջ­նա­ժամ­կե­տը դեկ­տեմ­բերն է, եւ ըստ այդմ էլ` ու­զես–­չու­զես, այս ան­գամ վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման խնդիր կա: Հաշ­վի առ­նե­լով, որ կ­րեմլ­յան աղբ­յուր­ներն ար­դեն բա­ցա­հայտ են խո­սում գազ թան­կաց­նե­լու եւ նման մի շարք այլ մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին, ո­րոնք կա­րող են Հա­յաս­տա­նի գլխին թափ­վել ար­դեն գա­լիք տա­րեսկզ­բից: Եվ նման վի­ճա­կում նի­կոլ­յան թի­մի հրա­պա­րա­կա­յին ռեակ­ցիան, թե Հա­յաս­տա­նին ոչ մի դեպ­քում հնա­րա­վոր չէ ԵԱՏՄ­–ից հե­ռաց­նել` Միութ­յան կա­նո­նա­կար­գե­րը թույլ չեն տա­լիս, կբախ­վեն միայն դա­ժան ի­րա­կա­նութ­յա­նը:

ԱՊՀ–Ն ՍԿՍՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ ԳԱԼ

­Բայց, հի­շեց­նենք, Ա­լե­նը Մոսկ­վա էր մեկ­նել ԱՊՀ ան­դամ երկր­նե­րի Անվ­տան­գութ­յան խոր­հուրդ­նե­րի քար­տու­ղար­նե­րի հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցե­լու: Դա կա­րող է «պտիչ­կա­յի հա­մար» մի­ջո­ցառ­ման տպա­վո­րութ­յուն թող­նել, ե­թե մի կա­րե­ւոր նյո­ւանս հաշ­վի չառ­նենք: Այն է. վեր­ջին ժա­մա­նակ­ներս ԱՊՀ շրջա­նակ­նե­րում մի տե­սակ շա­տա­ցել են նման «պտիչ­կա­յի հա­մար» մի­ջո­ցա­ռում­նե­րը: Դ­րան­ցից ա­մեն մեկն ի­րոք ա­ռան­ձին կա­րող է նման տպա­վո­րութ­յուն ա­ռա­ջաց­նել: Բայց երբ բո­լո­րը գու­մա­րում ենք, ա­պա պարզ հարց է ա­ռաջ գա­լիս` ին­չո՞վ է պետք բա­ցատ­րել ԱՊՀ ուղ­ղութ­յամբ նման ակ­տի­վա­ցու­մը: Այ­սինքն, իր հա­մար ԱՊՀ էր, տա­րե­կան մեկ­–եր­կու «բա­ժա­կա­ճա­ռա­յին» բնույ­թի մի­ջո­ցա­ռում էին ա­նում` հե­տո «ցվրվե­լով տնե­րով»: Ու հի­մա, երբ տա­րե­կա­նի փո­խա­րեն ար­դեն «ամ­սա­կան մեկ­–եր­կու մի­ջո­ցառ­ման» ռե­ժի­մի են ան­ցել, ա­պա դա, ի­հար­կե, նշա­նա­կում է կտրուկ ակ­տի­վա­ցում:

Ու­րեմն, ին­չո՞ւ է Մոսկ­վան այս­քան ակ­տի­վաց­նում ԱՊՀ ուղ­ղութ­յու­նը: Ընդ ո­րում, պատ­կերն ա­վե­լի հե­տաքր­քիր է դառ­նում, երբ այդ հար­ցին նա­յում ենք այն փաս­տի տե­սանկ­յու­նից, թե Ռու­սաս­տանն այս ժա­մա­նա­կաշր­ջա­նում ինչ­քան է զբաղ­ված բա­զում այլ եւ ա­ռա­ջին հա­յաց­քից ա­վե­լի կա­րե­ւոր խնդիր­նե­րով: Ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմ եւ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց, դրա հա­մա­տեքս­տում` ԱՄՆ­–ի եւ Եվ­րո­պա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­ներ: Ի­րա­նը, ինք­նին, մի հսկա թե­մա է: Այս­քա­նից էլ զատ, Մոսկ­վա­յից հսկա­յա­կան ու­շադ­րութ­յուն է սկսել պա­հան­ջել աֆ­րիկ­յան ուղ­ղութ­յու­նը եւ այս­պես շա­րու­նակ: Գու­մա­րենք նաեւ այս ա­միս Չի­նաս­տա­նում սպաս­վող Ա­սիա–­Խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան երկր­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վը եւ դրա շրջա­նակ­նե­րում սպաս­վող նա­խա­գահ­ներ Պու­տի­նի, Թ­րամ­փի, Սիի` «Յալ­թա 2» ան­վա­նու­մը ստա­ցած հան­դի­պու­մը: Եվ այս հա­մա­տեքս­տում, երբ Մոսկ­վան, որ քիթ սրբե­լու ժա­մա­նակ էլ պետք է որ չու­նե­նար, հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ակ­տի­վաց­նում է նաեւ ԱՊՀ ուղ­ղութ­յու­նը, դա ար­դեն, բնա­կան է, որ պատ­ճառ­նե­րի մա­սին հար­ցեր է ա­ռաջ քա­շում:

Չ­նա­յած, ե­թե ԱՊՀ թե­մա­յին նա­յենք թվարկ­ված բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րի հետ մեկ ընդ­հա­նուր կոմպ­լեք­սի մեջ, ա­պա բա­ցատ­րութ­յուն կա­րե­լի է ստա­նալ: Այն է` թե՛ ի­րա­նա­կան, թե՛ ուկ­րաի­նա­կան եւ, վեր­ջա­պես, թե՛ «Յալ­թա 2»–ը ի­րեն­ցից ներ­կա­յաց­նում են այն գլո­բալ հար­ցե­րը, ո­րոնք կա­րող են նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յուն­ներ ա­ռա­ջաց­նել` Ռու­սաս­տա­նի միան­գա­մայն նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քով հան­դերձ: Իսկ ԱՊՀ տի­րույ­թը, չմո­ռա­նանք, ժա­մա­նա­կին Ռու­սա­կան կայ­ս­րութ­յան մասն էր, հե­տո` ԽՍՀՄ­–ի, այն է` ե­ղել եւ մնում է ռու­սա­կան ան­մի­ջա­կան հե­տաքրք­րութ­յուն­նե­րի ա­ռաջ­նա­յին կի­զա­կե­տում: Ու ե­թե ի­րա­կա­նում էլ փոխ­վում է ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քը, ա­պա այն, որ բուն Մոսկ­վա­յի հա­մար նման ի­րա­վի­ճա­կում ա­ռաջ­նա­յին է դառ­նում իր ա­ռաջ­նա­յին հե­տաքրք­րութ­յան ուղ­ղութ­յուն­նե­րում դիր­քե­րի վե­րա­կանգ­նու­մը, դա աք­սիո­մա­յի պես մի բան է: Ըստ այդմ էլ, ԱՊՀ հա­մա­կար­գի ակ­տի­վա­ցու­մը, ի­հար­կե, լիո­վին այդ տրա­մա­բա­նութ­յան մեջ է տե­ղա­վոր­վում:

Ընդ ո­րում, ա­մե­նա­մեծ հար­ցը նույ­նիսկ այն չէ, որ Մոսկ­վան փոր­ձում է վե­րա­կանգ­նել իր պատ­մա­կան ազ­դե­ցութ­յան ուղ­ղութ­յուն­նե­րը: Այլ թե մաս­նա­վո­րա­պես ԱՊՀ տի­րույ­թում դա, այս­պես ա­սենք, ինչ ծա­վալ եւ կշիռ կա­րող է ստա­նալ: Խոս­քը նախ­կին ԽՍՀՄ­–ի մա­կար­դա­կի, այն է` «ԽՍՀՄ–2» կոչ­ված սխե­մա­յի (սրա տակ չի հաս­կաց­վում նախ­կին ԽՍՀՄ–ն իր պատ­մա­կան տես­քով վե­րա­կանգ­նե­լու գա­ղա­փա­րը) մա­սի՞ն է, թե՞ պետք է հաշ­վի առ­վել ժա­մա­նա­կա­կից ի­րո­ղութ­յուն­նե­րից բխող հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Կո­պիտ ա­սած, նախ­կին հետ­խորհր­դա­յին ուղ­ղութ­յամբ Մոսկ­վա­յին այս պա­հին ի՞նչ է հե­տաքրք­րում:

«ԱՊՀ+ԻՐԱՆ». ՀՆԱՐԱՎՈ՞Ր է

Այն, որ վեր­ջերս օ­րա­կարգ մտավ ԱՊՀ­–ի հետ Ի­րա­նի սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին գա­ղա­փա­րը, ակ­նարկ էր, որ ըն­թա­ցիկ պատ­կե­րա­ցում­նե­րը կա­րող է նաեւ ան­գամ նախ­կին ԽՍՀՄ­–ի մա­կար­դա­կից դուրս գալ: Այ­սինքն, որ­քա­նո՞վ է ռեալ «ԱՊՀ+Ի­րան» սխե­ման. այդ հար­ցը, գո­նե Հա­յաս­տա­նի հա­մար, թե­րեւս, դառ­նում է ա­ռաջ­նա­յին:

Ի­հար­կե, այն սերտ հա­րա­բերութ­յուն­նե­րը, ո­րոնք շա­րու­նա­կում են ակ­տիվ դի­նա­մի­կա­յով զար­գա­նալ Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի մի­ջեւ, գա­լիս են հու­շե­լու, որ եր­կու երկր­նե­րը կա­րող են նաեւ հա­մա­գոր­ծակ­ցել ին­տեգ­րա­ցիոն ընդ­հա­նուր հա­մա­կար­գե­րի կազ­մում: Ա­վե­լի կոնկ­րետ, ո­րո­շա­կի ձե­ւա­չա­փե­րով նման հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն ար­դեն իսկ կա. ա­սենք ԵԱՏՄ­–ի հետ Ի­րա­նի ա­զատ ա­ռեւ­տուր, ԲՐԻԿՍ, ՇՀԿ եւ այլն: Սա­կայն «ԱՊՀ+Ի­րան» տես­լա­կա­նը են­թադ­րում է շատ ա­վե­լի սերտ ին­տեգ­րա­ցիա: Հի­շեց­նենք, մի շարք ի­րա­նա­կան աղբ­յուր­ներ վեր­ջերս սկսե­ցին խո­սել Ի­րա­նում ռու­սա­կան մի քա­նի ռազ­մա­բա­զա­նե­րի տե­ղա­կայ­ման, ան­գամ` Ռու­սաս­տան–­Բե­լա­ռուս մո­դելն Ի­րա­նում կի­րա­ռե­լու տար­բե­րակ­նե­րի մա­սին: Սա­կայն նման բո­լոր սցե­նար­նե­րը, ե­թե ան­գամ հա­վա­նա­կան են, մեկ է` մեկ հիմ­նա­կան խնդիր ու­նեն. քա­նի դեռ ի­րա­նա­կան հա­կա­մար­տութ­յունն ա­վարտ­ված չէ, Ռու­սաս­տան–Ի­րան ին­տեգ­րա­ցիոն հա­մա­կար­գեր, լի­նի դա «ԱՊՀ+Ի­րան», թե այլ տես­քով, քիչ հա­վա­նա­կան են: Այ­սինքն, ա­մեն ինչ տա­նու­մ է նրան, թե դե­պի ուր է գնում ի­րա­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը, երբ այն կա­րող է ա­վարտ­վել, ինչ պայ­ման­նե­րով, եւ դրա­նում ինչ դեր է ու­նե­նա­լու Մոսկ­վան:

­Ներ­կա պա­հին, ի­հար­կե, դեռ հիմ­նա­կան խո­սակ­ցութ­յուն­ներն այն մա­սին են, որ պետք է սպա­սել Ի­րա­նի եւ ԱՄՆ­–ի եւս մեկ ռազ­մա­կան բախ­ման, ո­րի արդ­յունք­նե­րի հի­ման վրա միայն խա­ղա­ղութ­յան վերջ­նա­կան սցե­նա­րը կա­րող է տե­սա­նե­լի դառ­նալ: Բայց մյուս կող­մից, հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ ­կան նաեւ Ի­րա­նի ներ­սում: Այ­սինքն, ե­թե մինչ այս հիմ­նա­կա­նում բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն ա­ռաջ էր տա­նում ի­րա­նա­կան բա­րե­փո­խիչ­նե­րի, ա­վե­լի պարզ լեզ­վով` ա­րեւմ­տա­մետ­նե­րի թե­ւը` նա­խա­գահ Փե­զեշ­քիա­նի եւ ո­րո­շա­կի այլ ու­ժե­րի գլխա­վո­րութ­յամբ, ա­պա ներ­կա պա­հին ար­դեն Ի­րա­նի Գե­րա­գույն հոգ­եւոր ա­ռաջ­նորդ Մոջ­թա­բա Խա­մե­նեին կա­րո­ղա­ցել է ամ­բող­ջա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նել երկ­րի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը: Ըստ այդմ, հիմ­նա­կան բա­նակ­ցա­յին եւ այլ ֆունկ­ցիա­ներն այս պա­հին Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի մեր­ձա­վոր թի­մա­կից­նե­րի ձեռ­քին են, եւ ա­ռա­ջին հեր­թին` գե­րա­գույն խորհր­դի քար­տու­ղար Մոհ­սեն Ռե­զա­յիի: Ընդ ո­րում, ե­թե դեռ միայն վեր­ջերս Ռու­սաս­տա­նը եւս, ի դեմս նաեւ նա­խա­գահ Պու­տի­նի, հիմ­նա­կա­նում աշ­խա­տում էր Փե­զեշ­քիա­նի հետ, եւ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն էլ գրե­թե տե­ղից չէր շարժ­վում, ա­պա, նկա­տե­լի է, որ Մոսկ­վան ար­դեն կտրուկ ան­ցում է կա­տա­րել Մոջ­թա­բա Խա­մե­նեիի ուղ­ղութ­յուն: Ա­մեն դեպ­քում, վեր­ջերս Ռե­զաեիի` Մոսկ­վա կա­տա­րած այ­ցը հենց այդ մա­սին էր ակ­նար­կում: Ա­վե­լին, նաեւ ի հայտ ե­կան ման­րա­մաս­ներ, որ այդ այ­ցի անվ­տան­գութ­յունն ա­պա­հո­վե­լու հա­մար Ռե­զաեին Մոսկ­վա է մեկ­նել Պու­տի­նի անձ­նա­կան ինք­նա­թի­ռով եւ այն­տեղ ստա­ցել նա­խա­գա­հի մա­կար­դա­կի ըն­դու­նե­լութ­յուն:

Մ­յուս կող­մից, ա­մե­րի­կա­ցի­նե­րը եւս կար­ծես թե հաս­կա­նում են, որ Փե­զեշ­քիա­նի թի­մի հետ բա­նակ­ցե­լը ոչ մի տեղ չտա­նող ճա­նա­պարհ է, եւ ար­դեն սկսել են շո­շա­փել Ռե­զաեիի հետ աշ­խա­տե­լու տար­բե­րա­կը: Ըն­դ ո­րում, նա­խօ­րեին մեկ ու­շագ­րավ մի­ջա­դե­պ ի հայտ ե­կավ. Թուր­քիա­յի հե­տա­խու­զութ­յան ղե­կա­վար Իբ­րա­հիմ Քա­լը­նը հայ­տա­րա­րեց, թե Քա­թա­րի միջ­նոր­դութ­յամբ նա­խա­տե­սվում է Վեն­սի եւ Ռե­զա­յիի հան­դի­պու­մը: Թե­րեւս այն հաշ­վար­կով, որ բա­նակ­ցա­յին միջ­նոր­դի ֆունկ­ցիան կմնա Թուր­քիա­յի աչ­քի ա­ռաջ. ե­թե նա­խորդ փու­լում ­դա Պա­կիս­տա­նի մի­ջո­ցով էր, ա­պա հի­մա`ա­րա­բա­կան երկր­նե­րի: Սա­կայն Թեհ­րա­նը չհա­պա­ղեց հեր­քել` ոչ մի նման հան­դի­պում չի լի­նե­լու: Այն է` ե­թե լի­նեն բա­նակ­ցութ­յուն­ներ, ա­պա միայն Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յամբ:

 Ա­հա այս փու­լում է վի­ճա­կը. գլո­բա­լիստ­նե­րը փոր­ձու­մ են միջ­նոր­դա­վոր­ված կեր­պով ԱՄՆ–Ի­րան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն ու դրա­նից բխո­ղ ա­ռա­վե­լութ­յուն­նե­րը պա­հել ի­րենց ձեռ­քում: Մ­յուս կող­մից` միակ ռեալ միջ­նոր­դը, ինչ­պես նաեւ Թեհ­րանն է ի ցույց դնում, կա­րող է լի­նել Մոսկ­վան: ԱՄՆ–ն էլ, հաս­կա­նա­լով, որ միակ ռեալ բա­նակ­ցա­յին կող­մ ար­դեն չի կա­րող լի­նել ի­րա­նա­կան լի­բե­րա­լա­կան թե­ւը, հի­մա ար­դեն պետք է վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման գա. Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յամբ բա­նակ­ցում է Ի­րա­նի Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի հե՞տ, թե՞ պետք է մտնի ­նոր պա­տե­րազ­մի մեջ: Ընդ ո­րում, Թ­րամփն ար­դեն կողմ­նո­րոշ­վե­լու շատ ­ժա­մա­նակ չու­նի. գա­լիք տա­րեսկզ­բին Կոնգ­րե­սը հանձ­նում է գլո­բա­լիստ­նե­րին:

Ա­հա, այ­ս ուղ­ղութ­յամբ պատ­կե­րի հստա­կեցում էլ, թե­րեւս, կդառ­նա­  Մոսկ­վա–­Թեհ­րան հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցութ­յան, ա­վե­լի կոնկ­րետ` այդ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան խո­րութ­յան հիմ­քը: Խն­դիր­ներ, ի­հար­կե, դեռ կան: Ի­րանն օ­րեր­ս ի­րեն հռչա­կեց, որ­պես հա­մաշ­խար­հա­յին չոր­րորդ բե­ւեռ, թեեւ այդ պո­տենց­իա­լը դեռ չու­նի: Ի­մաստն է` նաեւ ­Մոսկ­վա­յին ցույց տալ, որ պատ­րաստ է հա­մա­գոր­ծակ­ցել հա­վա­սա­րա­զո­րութ­յան սկզբուն­քով: Մոսկ­վան, ի­հար­կե, մտա­ծում է քա­ղա­քա­կան ո­րո­շա­կի գե­րիշ­խա­նութ­յան մա­սին, ա­սենք, Ի­րա­նը ռու­սա­կան մի­ջու­կա­յին հո­վա­նո­ցի տակ վերց­նե­լու տես­քով: Բայց ընդ­հա­նուր պատ­կե­րը դրա­կան­ դի­նա­մի­կա­յի մեջ է, այ­ն է` Ռու­սաս­տան–Ի­րան սերտ, ին­տեգ­րա­ցիոն մա­կար­դա­կի գոր­ծակ­ցութ­յան բո­լոր հիմ­քե­րը կան: Իսկ դա,ի­հար­կե, նաեւ Նի­կո­լի հա­մար է մնում շատ լուրջ մտա­ծե­լու թե­մա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ