Սահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը խիստ վտանգավոր են Հայաստանի համար․ Սուրենյանց Փողոցներում շրջող ընդդիմադիրներն ինչո՞ւ ուղիղ չեն ասում՝ այսօր կո՞ղմ են ԼՂ-ի հայաստանին միացնելուն Շեֆի մուտքը Ռուսաստան արգելել են, բայց բիզնեսներին չեն ասել չէ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբինյանը հո՞րն էլ է թշնամի համարում․ ԶԱՐՄԱՆՔ Գազի ձմեռ պապ աշխարհում չգտնվեց Հաջորդը լինելու է Ստամբուլյան կոնվենցիան․ Հայկ Այվազյան ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը Պուտինը պատրաստ է խաղաղության՝ ճիշտ պայմաններով. Քուշներ Աբու Դաբիում սկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ օրը Միխայիլ Գալուստյանը ներառվել է Ուկրաինայի ԳՌՈՒ–ի տվյալների բազայում

Անիմացիոն պատմություններ, մեծ անուններ ու ջազային ռիթմեր․ «ՌեԱ»-ն շարունակվում է

Մշակութային

Նոյեմբերի 7-14-ը Երևանում անցկացվում է 18-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային փառատոնը։ Հանդիսատեսին կրկին ականատես է լինում հագեցած մեկ շաբաթվա` անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններով, միջազգային ճանաչում ունեցող մասնագետներով, ցուցահանդեսներով, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներով և շատ այլ նոր ու հետաքրքիր իրադարձություններով։

Նոյեմբերի 10-ին ReA-ի շրջանակում Կինոյի տանը տեղի ունեցավ հանդիպում և ստորագրության արարողություն Սոֆյա Միրզոյանի, Սերժ Ավեդիքյանի, Ջորդան Մեքների, Զավեն Նաջարի եւ Սեբաստիան Լունդենբախի հետ։

«ՌեԱ»-ի այս տարվա գլխավոր հյուրերից է ֆրանսահայ կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Սերժ Ավետիքյանը։ Փառատոնի շրջանակում ցուցադրվեցին նրա երեք կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը՝ «Կյանքի գիծ», «Մի գեղեցիկ առավոտ» եւ «Շնային պատմություններ»։  Փառատոնի բացմանը Վրեժ Քասունին նրան հանձնեց հատուկ մրցանակ՝ անիմացիոն արվեստում նշանակալի ներդրման համար։

Փառատոնն այս տարի յուրահատուկ մոտեցում է ցուցաբերել նաեւ երաժշտասերներին․ նոյեմբերի 14-ին՝ Կինոյի տանը, տեղի կունենա «ՋԱԶ երեխաների համար» (JAZZ for KIDS) համերգը։ Այն իրականություն են դարձրել ՌեԱ Փառատոնը և ReAct production-ը՝ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա մուլտֆիլմերի պրոյեկցիա։ Փոքրիկների կողմից արդեն սիրված այս նախագծի հեղինակն է ջազ երաժիշտ Կարեն Գրիգորյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ