Մեծ տհաճություն զգացի, որ նման բան է հայտնվում համացանցում․ Աբգարյան ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածե՞լ Աննա Հակոբյանի տեսանյութը․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Էվերեստը Հայաստան է եւ վերջ Մոսկվան Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալը Նիկոլի «գրպանը գցեց» Քաղաքական հայացքների դեմ ուղղված ճղճիմ հաշվեհարդար էր․ Գեւորգ Ստեփանյան Սահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը խիստ վտանգավոր են Հայաստանի համար․ Սուրենյանց Փողոցներում շրջող ընդդիմադիրներն ինչո՞ւ ուղիղ չեն ասում՝ այսօր կո՞ղմ են ԼՂ-ի հայաստանին միացնելուն Շեֆի մուտքը Ռուսաստան արգելել են, բայց բիզնեսներին չեն ասել չէ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբինյանը հո՞րն էլ է թշնամի համարում․ ԶԱՐՄԱՆՔ Գազի ձմեռ պապ աշխարհում չգտնվեց

Մեծ տհաճություն զգացի, որ նման բան է հայտնվում համացանցում․ Աբգարյան

Հասարակություն

«Իրավունք»-ը Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ զրուցել է վերջերս համացանցում տարածված՝ երաժշտական դպրոցի՝ թմանյութանման ինչ-որ բան ծխող տնօրենի մասին։

— Համարում եմ, որ դա շատ արատավոր երեւույթ է։ Ցանկացած բան, որը մարդուն ստիպում է կորցնել ինքնատիրապետումը՝ լինի դա թմրանյութ, խոտ, թե՝ ալկոհոլ, բնականաբար, շատ վատ վերաբերմունք եմ ցուցաբերում դրա նկատմամբ։ Ինքս միշտ պայքարում եմ դրա դեմ եւ լինելով դասախոս՝ ուսանողների շրջանում եւս քարոզում եմ առողջ ապրելակերպ։ Ուրախ եմ, որ շատերն արդեն սպորտով են զբաղվում։

Ինչ վերաբերում է հենց տվյալ տեսանյութին, ճիշտն ասած՝ մեծ տհաճություն զգացի, որ նման բան է հայտնվում համացանցում՝ նախկին ամուսնու կողմից նկարահանված։ Ինքնին երեւույթը շատ տգեղ էր, որովհետեւ թե՛ հանգամանքները, թե՛ երբ է տեղի ունեցել, թե՛ ում հետ է տեղի ունեցել, շատ անձնական են եւ վերաբերում են մարդու անձնական կյանքի տիրույթին։ Ես չեմ կարող դատողություն անել, թե իրականում այդքան տարի առաջ ինչ է տեղի ունեցել։ Տեսնում եմ, որ արդեն սկսել են նրան թմրամոլ անվանել։ Ես չէի շտապի նման գնահատականներ տալ, որովհետեւ գուցե հենց ամուսինն է միտումնավոր նման բան արել եւ նկարահանել։ Այլոց ընտանիքը մութ անտառ է։

Ամեն դեպքում, մանկավարժական խորհուրդը, որքան գիտեմ, նաեւ ծնողական խորհուրդն է հարցը քննարկման դնելու։ Եվ ճիշտ կլիներ, ըստ իս, որ նա թեստավորում անցներ՝ մազերի հետազոտություն, որպեսզի պարզվեր՝ արդյոք հիմա օգտագործո՞ւմ է, թե՞ ոչ։ Դա նաեւ իր համար կլիներ հնարավորություն՝ արդարանալու եւ ցույց տալու, որ նման բան չկա։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ