Սահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը խիստ վտանգավոր են Հայաստանի համար․ Սուրենյանց Փողոցներում շրջող ընդդիմադիրներն ինչո՞ւ ուղիղ չեն ասում՝ այսօր կո՞ղմ են ԼՂ-ի հայաստանին միացնելուն Շեֆի մուտքը Ռուսաստան արգելել են, բայց բիզնեսներին չեն ասել չէ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբինյանը հո՞րն էլ է թշնամի համարում․ ԶԱՐՄԱՆՔ Գազի ձմեռ պապ աշխարհում չգտնվեց Հաջորդը լինելու է Ստամբուլյան կոնվենցիան․ Հայկ Այվազյան ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը Պուտինը պատրաստ է խաղաղության՝ ճիշտ պայմաններով. Քուշներ Աբու Դաբիում սկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ օրը Միխայիլ Գալուստյանը ներառվել է Ուկրաինայի ԳՌՈՒ–ի տվյալների բազայում

Շեֆի մուտքը Ռուսաստան արգելել են, բայց բիզնեսներին չեն ասել չէ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՆԱԽԱԴԵՊԸ ԿԱ

(ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՂԹԻԿՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` մեկն էլ էր Արցախի անկախության համար թղթիկներ բաժանում, իսկ հիմա ո՞ւր է Արցախի Հանրապետությունը։

**

ԳՆԱԼԴ ԼԻՆԻ, ԳԱԼԴ` ՈՉ

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլը նոյեմբերի 11-ին Թուրքիա` հորանց տուն դարձ է գնալու։

**

ՀՈՂ ԷԻՐ, ՀՈՂ ԴԱՐՁԱՐ

(ՔՊ-Ն` ՓՈՇՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՉԿՏՐԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Թաղման բյուրոյից հայտնում են` կարծես թե ՔՊ-ականները ջոկել են, որ իրենց մեռնելուց հետո անթաղ են մնալու, դրա համար երաշխավորված մահվան փողով գուցե մեկը կթաղի։

**

LFIK NON GRATA

(ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Ալեքս գրուպ» ընկերությունից հայտնում են, որ չնայած իրենց շեֆի մուտքը Ռուսաստան արգելել են, բայց բիզնեսներին չեն ասել չէ։

**

ՀԱՄԱՐՅԱ ՐԱՖՖՈՒ «ՍԱՄՎԵԼ»

(ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Այն որդին, որն ուրացավ դավաճան հորը(Կարապետ Ռուբինյանին), կուրանա նաեւ անկախությունը ուրացող Նիկոլին։

**

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(ԻՄ ԷՇ ԽԵԼՔՆ ԱՍԱ, ՀԱՐԻՖ- ՀԱՐԻՖ ԳՆԱՑԵԼ, ԽՆԴՐՈՒՄ ԷԻ)

Նախատոնական զեղչով կընկնեմ ցանկացած ոտքեր. գործում են ճկուն զեղչեր, ցանկացողները կարող են դիմել ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ