Գազի ձմեռ պապ աշխարհում չգտնվեց
ՀասարակությունԺամանակն է պատրաստվել ձմռանը. հաշվել փողերը, ծրագրել ընտանեկան բյուջեն՝ հիմնվելով Հայաստանում գների փոփոխությունների վրա, կուտակել պաշար՝ տեսնելով պահածոյացման վերջին աշխատանքները։
Սկսենք մանկական ասացվածքից.
– Ասա ինձ ինչ-որ տաք բան։
– Ֆուֆայկա (գործված տաք շապիկ)։
Ես սա ասում եմ վարչապետ Փաշինյանի՝ գազի գները դիվերսիֆիկացնելու խոստման վերաբերյալ։ Այսինքն՝ գտնել մատակարար, որն այն կվաճառի Հայաստանին ավելի էժան գնով, քանի որ ռուսական գնացուցակը Նիկոլ Վովաեւիչին դուր չի գալիս։
Ի՞նչ ունենք մենք։ Գազի գնումների իրավիճակը համաշխարհային շուկայում մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն ՄԻԽԱՅԻԼ ԿԱԼՈՒԳԻՆԸ։
«Ակնհայտ է, որ նույնքան արտոնյալ պայմաններ, որքան այսօր առաջարկում է Ռուսաստանը, Երեւանը ոչ մի տեղ չի գտնի։ Գազը ստիպված կլինի գնել շուկայական արժեքով, ինչը կհանգեցնի բյուջեում նոր ճեղքվածքների առաջացմանը։ Որեւէ «սուբսիդիայի» համար, օրինակ, Բրյուսելը փող չունի. բոլոր միջոցները գնում են Զելենսկու նացիստական ռեժիմի պահպանման վրա։ Իսկ եթե նրանք, ինչ-որ բան փնտրելով, գտնեն, ապա դրանք կլինեն վարկեր, որոնք կմեծացնեն Հայաստանի պարտքի բեռը, իսկ այն այսօրվա դրությամբ, հաշվի առնելով հանրապետության պետական պարտքի ներկայիս մակարդակը, որն արդեն իսկ, մեղմ ասած, փոքր չէ»,- ասել է Կալուգինը։
Սակայն արտոնյալ սակագինը, որով Հայաստանը գազ է ստանում, հավերժական չէ։ Այն գործում է, քանի դեռ չի վերանայվել Երեւանի եւ Մոսկվայի միջեւ դաշինքային կապերի կարգավիճակը։ Եթե այն կա, մենք ավելի քիչ ենք վճարում, եթե չկա, ապա խնայում ենք ջեռուցման վրա, ձեռք ենք բերում ֆուֆայկաներ, դողում ենք եւ հպարտորեն գնում դեպի Եվրամիություն։
«Հայաստանի հետ մենք ունենք ծավալուն պայմանագրա-իրավական բազա, որն ամրապնդում է երկկողմ հարաբերությունների արտոնյալ, դաշնակցային կարգավիճակը: Եթե հայաստանյան իշխանությունները արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» շրջանակներում ցանկանում են վերանայել այս կարգավիճակը, դա իրենց իրավունքն է: Բայց այդ ժամանակ հարկ կլինի հրաժարվել նաեւ այն առավելություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին: Այդ օրինակներից մեկը գազի գինն է»,- նշել է Կալուգինը:
Նա թվեր էլ է ներկայացրել։ Ռուսաստանը ապահովում է Հայաստանի գազի պահանջարկի մինչեւ 85 տոկոսը. դա տարեկան մոտավորապես 2,2-2,7 միլիարդ խորանարդ մետր է։ Գազը մատակարարվում է 1000 խորանարդ մետրի համար 177,50 դոլար ամրագրված (ֆիքսված) գնով եւ առանց արտահանման մաքսատուրքերի գանձման։ Բացի դրանից, Հայաստանը Ռուսաստանից ներմուծում է նաեւ նավթամթերք՝ նույնպես առանց մաքսատուրքի։ Հայաստանը փնտրում է այլ մատակարարներ, եւ ռուսական կողմը չի առարկում։ Այս հնարավորությունը նույնիսկ կանխատեսված է 2013 թվականի երկկողմ համաձայնագրով։
Եվրոպացու պես եք ապրում, ուրեմն՝ եվրոպացու պես էլ պետք է ջեռուցեք, գիտե՞ք արդյոք։ Մի փոքրիկ «բայց». գազի եվրոպական գները գերազանցում են 1100 դոլարը 1000 խորանարդ մետրի համար։ Պե՞տք է գնենք այն։
Անկեղծ ասած, ռուսական սակագինը ոչ այլ կերպ, քան որպես սուբսիդավորում անվանել չենք կարող, քանի որ այս գումարը կազմում է տարեկան մոտ 1 միլիարդ դոլար։ Հայաստանի օգտին։
Թարգմանությունը՝ «Комсомольская правда в Армении» թերթից
