«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն» «Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ում զայրույթ է առաջացրել Տեսախցիկը ֆիքսել է ռուսական հարվածի պահը հերթական էներգետիկ օբյեկտին (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա Ռուսական ռազմական հետախուզության ղեկավարն անսպասելի այցելել է Իսրայել ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Շեքսպիրի ստեղծագործությունները ժամանակակից թատրոնում․ քննարկում Երևանում Իրանը եղել եւ մնում է «Թրամփի ուղու» կատաղի հակառակորդը Տեսնես իրականում «հարիֆ-հարիֆ» ում «ոտքերն է ընկել» Ալենը

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ՔՊ-ականների մրցակցությունը թեպետ թափ է հավաքում (երեկ Ալեն Սիմոնյանը վերահրապարակել էր Աննա Հակոբյանի՝ մայրաքաղաքի մասին քննադատական տեսանյութը), սակայն իշխանական թիմում կասկած չունեն, որ Տիգրան Ավինյանն է իրենց թեկնածուն: Ոչ թե այն բանի համար, որ նա լավ քաղաքապետ է, այլ այն բանի, որ այս տարիներին այնպիսի կուռ համակարգ է ձեւավորել, որ ռիսկային է լինելու նրան այլ թեկնածուով փոխարինելը։ Արդեն 4 տարի է՝ համայնքային պետական ապարատն այնպես է իր հագով վերաձեւել, ամենուր իր կադրերին՝ մտերիմ, ընկեր-բարեկամներ նշանակել, որ նրանք եռանդով չեն աշխատի որեւէ այլ թեկնածուի համար, անգամ եթե վերեւից քաղաքական հրահանգ իջնի։ Այս ամենը քաջ գիտակցում է նաեւ Փաշինյանը, պարզապես նա, սովորության համաձայն, «բաժանիր, որ տիրես» սկզբունքով թողնում է, որ թիմակիցներն իրար «փոր թափեն», թշնամանան, որ իր դեմ հանկարծ չհամախմբվեն, դավադրություն չհյուսեն երբեւէ: Իսկ վերջին պահին կհայտարարի, թե ով է իրենց թեկնածուն: Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, նա, հայտնվելով Երեւանի խցանումների մեջ, վրդովված տեսանյութ էր հրապարակել, թե Երեւանում A կետից C կետ հասնելու համար մարդուն տիեզերագնացի առողջություն է անհրաժեշտ, տեղաշարժվելը դարձել է «ինֆարկտի բուն» եւ այլն։ Տիկինը դանդաղորեն ընտանեկան բռնությունից անցնում է այլ թեմաների:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ