ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր «Հրապարակ». Իշխող թիմում կարծում են, որ ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու դառնալու հեռանկարը կարծես թե սպառվեց «Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար Ֆրանսիան վախենում է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմից՝ գերմանական հեռահար հրթիռների պատճառով. Financial Times «Ժողովուրդ». Սահմանադրության շուրջ իշխանության ծրագրերը թևակոխում են նոր փուլ «Փաստ». Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք» Կիեւն այս գիշեր հզոր հրթիռային հարձակման է ենթարկվել Զելենսկի. ԱՄՆ-ն պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից Զելենսկին Դանիայի խորհրդարանում ծաղրեց Գրենլանդիայի նկատմամբ Թրամփի տարածքային պահանջները

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ում զայրույթ է առաջացրել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ նոյեմբերի 3-ի հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ ՔՊ-ի ներսում 2028 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ մրցակցություն է հասունանում Տիգրան Ավինյանի և Ալեն Սիմոնյանի միջև։

Երեկ Տիգրան Ավինյանին ուղղված հայտնի քննադատությունից հետո Սիմոնյանը կիսվեց տեսանյութով՝ փաստացի հանրայնացնելով ու ավելի տարածելով քաղաքապետի հասցեին հնչած քննադատությունը։ Այս քայլը, ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, միանշանակ չի ընդունվել նույնիսկ կուսակցության ներսում. Ալեն Սիմոնյանի պահվածքը նյարդայնացրել, ոմանց մոտ էլ խիստ դժգոհություն է հարուցել, իսկ նրա քայլը ներքաղաքական մրցակցության համատեքստում ընկալվել է, մեղմ ասած, ոչ թիմային։

Ավելին՝ կուսակցական շրջանակներում նույնիսկ հեգնել են, որ եթե սկսեն Ալեն Սիմոնյանի թերությունների մասին խոսող գրառումներով ու եթերներով կիսվել ու տարածել, ապա վերջինս ամենօրյա դեպրեսիա կապրի, քանզի ծանր բացահայտումներ կլինեն։

Թերևս այս պատճառով է, որ տեսանյութը տարածելուց հետո ԱԽՔ Ալեն Սիմոնյանը երկու ուղիղ եթեր է ունեցել՝ փորձելով բացատրել իր քայլը և ափսոսանք հայտնել, որ արձագանքները սպասված չէին։ Ստացվում է՝ մեկ տեսանյութի տարածումը վերածվել է մի ամբողջ ներքաղաքական բացատրական արշավի։ Իսկ Ալեն Սիմոնյանի պահվածքը կարող է քննարկվել կուսակցության առաջիկա նիստերից մեկում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ