Շեքսպիրի ստեղծագործությունները ժամանակակից թատրոնում․ քննարկում Երևանում Իրանը եղել եւ մնում է «Թրամփի ուղու» կատաղի հակառակորդը Տեսնես իրականում «հարիֆ-հարիֆ» ում «ոտքերն է ընկել» Ալենը Սպերցյանը թեև չի խաղալու, բայց միացել է հավաքականին Այսօրվա անցողիկ մարդկանց ավարտն ասա լավ լինի․ Իսրայել Հակոբկոխյան «Ռուսների հետ դժվար է». Զելենսկին արդեն սկսել է տրտնջալ Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրից հետո Վարոս Սիմոնյանը՝ կոնտրաֆակտերի գորշ համակարգո՞ղ Էդմոն Մարուքյանը հավանաբար դիտումների կարիք ունի․ Կարապետ Պողոսյան Հելոուինի պախմելից հլա դուրս չէր եկել, դրա համար գցեց ոտքին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տաքսի, տաքսի, իմ յարին էլ մի հասի

Շեքսպիրի ստեղծագործությունները ժամանակակից թատրոնում․ քննարկում Երևանում

Մշակութային

Երևանի 18-րդ միջազգային «Shakespeare & Co.» թատերական փառատոնի շրջանակում՝ Հայ Շեքսպիրյան միության հետ համատեղ, տեղի է ունեցել «Ինչո՞ւ Շեքսպիր բեմադրել արդի ժամանակներում» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկում։

Միջոցառումը կազմակերպել էր Հայ Շեքսպիրյան միության նախագահ Հասմիկ Սեյմուրը։ Քննարկմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ռումինիայից և Մոլդովայից ժամանած շեքսպիրագետներ, թատերական բեմադրիչներ և մշակութային գործիչներ, այդ թվում՝ Շեքսպիրյան ասոցիացիաների նախագահներ և Եվրոպայի Շեքսպիրյան փառատոների ցանցի նախագահը։

Մասնակիցների թվում էին Եվրոպայի Շեքսպիրյան փառատոների ցանցի նախագահ Ֆիլիպ Պարը, Լեհաստանի Շեքսպիրյան միության նախագահ Աննա Կովալչե-Պավլիկը, միության փոխնախագահ Յաչեկ Ֆաբիշակը, Հունգարիայի Շեքսպիրյան միության նախագահ, պրոֆեսոր Ժոլտ Ալմաշը, ինչպես նաև հայ թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը և Երևանի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Կարո Բալյանը։

Քննարկման առանցքում եղել են Շեքսպիրի ստեղծագործությունների արդիականությունը, ժամանակակից բեմադրությունների առանձնահատկությունները, դրանց մեկնաբանման տարբեր մոտեցումները և միջազգային թատերական համագործակցության հեռանկարները։ Մասնագետներն անդրադարձել են փառատոնի շրջանակում ներկայացված մի շարք բեմադրությունների, այդ թվում՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Համլետին», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Համլետ․ Collapse» ներկայացմանը, Երևանի կամերային թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» և «Մակբեթ» բեմադրություններին, Մոլդովայի Ի. Լ. Կարաջիալեի անվան ազգային թատրոնի «Մակբեթին», ինչպես նաև Ռումինիայի Տըրգովիշտեի «Թոնի Բուլանդրա» թատրոնի «Օթելլոյին»։

Եվրոպայի Շեքսպիրյան փառատոների ցանցի նախագահ Ֆիլիպ Պարը, արտահայտելով իր գոհունակությունը Հայաստան այցելելու և փառատոնին մասնակցելու առիթով, ընդգծել է, որ այս տարի հատկապես հայկական թատրոնների ներկայացրած աշխատանքներն աչքի են ընկել իրենց հետաքրքրությամբ և արդիականությամբ։ Նրա խոսքով՝ միջազգային թատերական փառատոները կարևոր հարթակ են տարբեր երկրների արվեստագետների միջև համագործակցության, մշակութային երկխոսության և ստեղծագործական կապերի հաստատման համար՝ նպաստելով ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու բեմադրիչների ու դերասանների մասնագիտական շփումներին և փորձի փոխանակմանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ