«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ում զայրույթ է առաջացրել Տեսախցիկը ֆիքսել է ռուսական հարվածի պահը հերթական էներգետիկ օբյեկտին (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա Ռուսական ռազմական հետախուզության ղեկավարն անսպասելի այցելել է Իսրայել ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Շեքսպիրի ստեղծագործությունները ժամանակակից թատրոնում․ քննարկում Երևանում Իրանը եղել եւ մնում է «Թրամփի ուղու» կատաղի հակառակորդը Տեսնես իրականում «հարիֆ-հարիֆ» ում «ոտքերն է ընկել» Ալենը Սպերցյանը թեև չի խաղալու, բայց միացել է հավաքականին

Ռուսական ռազմական հետախուզության ղեկավարն անսպասելի այցելել է Իսրայել

Միջազգային

ԻՀՊԿ–ին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է ռուսական ռազմական հետախուզության (ԳՌՈՒ) ղեկավարի Իսրայել անսպասելի այցի մասին:

ԳՌՈՒ–ի ղեկավար Կոստյուկովը այցելել է Թել Ավիվ, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Այնուհետև նա մեկնել է Դուբայ: Կոստյուկովը մինչ այդ նաև հանդիպել է Ռեզաեիի հետ Կրեմլում:

Միևնույն ժամանակ, իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են Բեն Գուրիոնի օդանավակայանում վայրէջք կատարած խորհրդավոր ռուսական ինքնաթիռի մասին: Մանրամասներին ծանոթ աղբյուրը իսրայելական Kan հեռուստաալիքին ասել է, որ ինքնաթիռում եղել են բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ:

Հնարավոր է, որ Իսրայելում վայրէջքը կանգառ է եղել Աբու Դաբիի ճանապարհին, որտեղ ԱՄՆ-ն կանցկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններ, իսկ Կոստըյուկովը ռուսական բանակցային խմբի կազմում է:

Նոր պատերազմի սպասմանն ընդառաջ` Ռուսաստանն ինտենսիվ բանակցություններ է վարում բոլոր կողմերի հետ: Սովորաբար այս մակարդակի դիվանագիտական ​​​​շփումները իրականացվում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով, այդ թվում՝ Սերգեյ Լավրովի անմիջական մասնակցությամբ: Այնուամենայնիվ, ռազմական հետախուզության ղեկավարի արտասահմանյան այցը, հատկապես զինված հակամարտության համատեքստում, առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում և կարող է ցույց տալ քննարկվող հարցերի նշանակությունը:

Ըստ երևույթին, այս անգամ սպասվող պատերազմը կարող է ավելի դաժան լինել, իսկ միջուկային սպառնալիքները կարող են վերահսկողությունից դուրս գալ։ Հնարավոր է՝ սա է բացատրում շտապ հանդիպումների և փակ դռների հետևում ընթացող բանակցությունների ինտենսիվությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ