Տեսնես իրականում «հարիֆ-հարիֆ» ում «ոտքերն է ընկել» Ալենը Սպերցյանը թեև չի խաղալու, բայց միացել է հավաքականին Այսօրվա անցողիկ մարդկանց ավարտն ասա լավ լինի․ Իսրայել Հակոբկոխյան «Ռուսների հետ դժվար է». Զելենսկին արդեն սկսել է տրտնջալ Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրից հետո Վարոս Սիմոնյանը՝ կոնտրաֆակտերի գորշ համակարգո՞ղ Էդմոն Մարուքյանը հավանաբար դիտումների կարիք ունի․ Կարապետ Պողոսյան Հելոուինի պախմելից հլա դուրս չէր եկել, դրա համար գցեց ոտքին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տաքսի, տաքսի, իմ յարին էլ մի հասի Արսեն Գևորգյանի մահվան դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

Տեսնես իրականում «հարիֆ-հարիֆ» ում «ոտքերն է ընկել» Ալենը

Միջազգային

Եվ այս­պես, լրա­ցավ նո­յեմ­բե­րի 9–ի պայ­մա­նագ­րի 6–րդ տա­րե­լի­ցը: Պայ­մա­նա­գիր, ո­րը հա­զիվ կնքված, Հա­յաս­տա­նում հան­րութ­յան կող­մից գնա­հատ­վեց, որ­պես կա­պի­տուլ­յա­ցիոն` ա­ռաջ բե­րե­լով այն կար­գի զայ­րույթ, որ Նի­կո­լը ստիպ­ված էր բուն­կեր­նե­րում ա­պաս­տա­նել:

ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԱԼԵՆԸ

­Բայց այն, ինչ ու­նենք ներ­կա­յումս, ե­կավ հու­շե­լու, որ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յունը, ստո­րագ­րե­լով, բայց հե­տո նաեւ մեր­ժե­լով այդ պայ­մա­նա­գի­րը, Հա­յաս­տա­նը հասց­րեց մի վի­ճա­կի, երբ այդ կա­պի­տուլ­յա­ցիոն պայ­մա­նա­գիրն ար­դեն ձեռ­քից բաց թողն­ված ե­րա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կե­տի ըն­կա­լում է ձեռք բե­րել...

­Միայն թե խո­սե­լով նո­յեմ­բե­րի 9–ի` ՌԴ–Ադր­բե­ջան–­Հա­յաս­տան պայ­մա­նագ­րի մա­սին, պետք է նկա­տել, որ այն գլո­բալ խա­ղը, ո­րը ծա­վալ­վել էր այդ փու­լում եւ հան­գեց­րեց տվյալ փաս­տաթղ­թին, ի­րա­կա­նում ա­մե­նե­ւին էլ դեռ ա­վարտ­ված չէ: Այ­սինքն, նո­րից եւ նո­րից փոր­ձե­լով հաս­կա­նալ, թե ի­րա­կա­նում ինչ էր կա­տար­վում այն ժա­մա­նակ, այ­սօր­վա գոր­ծըն­թաց­նե­րը ա­վե­լի սթափ գնա­հա­տե­լու լավ հիմք են:

­Թե­րեւս, կա­րե­լի է սկսել օ­րերս Ա­լեն Սի­մոն­յա­նի ա­րած հայ­տա­րա­րութ­յու­նից, ո­րը ու­շագ­րավ մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս: Այս­պես, Ա­լե­նը պնդում է, որ 2020 թվա­կա­նի պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գնա­ցել է Ռու­սաս­տան ու խնդրել կանգ­նեց­նել պա­տե­րազ­մը. «Հա­րիֆ-հա­րիֆ մտա­ծում էի, թե կա­րող եմ ինչ-որ բան փո­խել, ըն­կել էի ռուս­նե­րի ոտ­քե­րը, ա­սում էի՝ ձեր ախ­պերն ենք, դաշ­նա­կիցն ենք, կանգ­նեց­րեք այս պա­տե­րազ­մը»: Ի­հար­կե, կա­րե­լի է այս­տեղ նախ հի­շեց­նել Փա­շին­յա­նի եր­բեմ­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կը, թե 44–օր­յա պա­տե­րազ­մից կա­րող էինք խու­սա­փել, բայց չխու­սա­փե­ցինք: Ա­վե­լի տե­ղին կլի­նի այլ փաս­տեր հի­շեց­նել. պա­տե­րազ­մի օ­րե­րին քա­նի ան­գամ էր հնա­րա­վոր այն կանգ­նեց­նել` սկսած ա­ռա­ջին իսկ օ­րե­րից: Ու քա­նի ան­գամ հենց հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յու­ննե­րը մեր­ժե­ցին հրա­դա­դա­րը, թե` «հաղ­թում ենք»: Վեր­ջա­պես, տես­նես ի՞նչ ե­ղավ պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող ԱԺ հանձ­նա­ժո­ղո­վի վերջ­նա­կան եզ­րա­կա­ցութ­յու­նը, ո­րը նույն Ա­լե­նի` ԱԺ նա­խա­գա­հի պաշ­տո­նա­վար­ման ժա­մա­նակ­նե­րում այդ­պես էլ օ­րա­կար­գում չհայտն­վեց: Այն դեպ­քում, երբ հենց ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րի դրա­ծո­ներն էին այդ ողջ գոր­ծըն­թացն ա­ռաջ տա­նում, եւ չնա­յած դրան, ե­րե­ւի ա­կա­մա հա­սել էին այն­պի­սի եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի, որ դրանք հան­րութ­յա­նը ներ­կա­յաց­նե­լը հարկ չհա­մա­րե­ցին: Թեեւ ի սկզբա­նե այդ աշ­խա­տան­քը ծրագր­ված էր պա­տե­րազ­մի հետ կապ­ված հան­րա­յին մտա­հո­գութ­յու­ննե­րի պա­տաս­խա­նը տա­լու հա­մար: Այ­սինքն, մաս­նա­վո­րա­պես այդ փաս­տա­թուղթն է, որ կա­րո­ղ էր պա­տաս­խա­նել, թե ի­րա­կա­նում, օ­րի­նակ, Ա­լե­նը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ուր էր գնա­ցել, ինչ էր ա­նում եւ ում ոտ­քերն էր ըն­կել:

­Բայց ա­մե­նաու­շագ­րավն այն է, որ ՌԴ ԱԳՆ–ն էլ չգի­տի, թե` «Ում ոտ­քե­րի տակ է նա ըն­կել այդ ժա­մա­նակ, կամ գու­ցե նա շա­րու­նա­կում է ընկ­նել»: Ընդ ո­րում, նաեւ ընդգ­ծե­լով, որ. «Հենց Ռու­սաս­տանն էր, եւ­ ոչ թե ու­րիշ մե­կը, որ կանգ­նեց­րեց ար­յու­նա­հե­ղութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում»: Սա ար­դեն պատ­մա­կան փաստ է. ի վեր­ջո, նո­յեմ­բե­րի 9–ի պայ­մա­նա­գի­րը կնքվել է Ռու­սաս­տա­նի միջնոր­դութ­յամբ: Ընդ ո­րում, Ա­լե­նը նաեւ լավ կա­նի, որ այլ հար­ցի եւս փոր­ձի պա­տաս­խա­նել. ե­թե ռուս­նե­րից այն ժա­մա­նակ օ­գուտ չէր տես­նում, ին­չո՞ւ նաեւ չէր փոր­ձում, օ­րի­նակ, ԱՄՆ­–ից կամ Եվ­րո­պա­յից խնդրել` պա­տե­րազ­մը կանգ­նեց­նել: Ու այս­տեղ միան­գա­մայն պարզ հարց կա. իսկ ա­րեւմտ­յան երկր­ներից ո­րե­ւէ մեկ­ն ան­գամ մա­տը մա­տին տվե՞ց պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու հա­մար: Ոչ մի բան չեն ա­րել. կրկնենք, պա­տե­րազ­մը կանգ­նեց­վեց Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յամբ: Ու տես­նես ին­չո՞ւ հի­մա Ա­լենն Ա­րեւ­մուտ­քի ան­գոր­ծու­նեութ­յան մա­սին չի խո­սում: Ա­վե­լին, հայ­տա­րա­րե­լով, թե ին­քը` «Հա­յաս­տա­նը պետք է Ռու­սաս­տան-­Բե­լա­ռուս միու­թե­նա­կան պե­տութ­յան կազ­մում լի­նի» գա­ղա­փա­րի թշնա­մին է: Այ­սինքն, կողմ­նա­կից է ԵՄ ան­դամ լի­նե­լու գա­ղա­փա­րի՞ն. այն ԵՄ­–ի, ո­րը, կրկնենք, մա­տը մա­տին չտվեց պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու հա­մար: Առն­վազն տա­րօ­րի­նակ չէ՞, երբ Հա­յաս­տա­նի Անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող ան­ձը նման տա­րօ­րի­նակ մտքեր է հայտ­նում...

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9–Ի ՓՈԽԱՐԵՆ` ԹՐԻՓՓ

Ի­հար­կե, ի­րա­կա­նում խնդիրն ա­մե­նե­ւին էլ Ա­լե­նի կար­գի պաշ­տո­նյա­յի նման «տա­րօ­րի­նակ» մտքե­րը չեն: Շատ ա­վե­լի էա­կան է փաս­տը, որ թեեւ հի­մա բո­ղո­քում են, թե պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ռուս­նե­րը բան չէին ա­նում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, այդ «բան չա­նե­լու» արդ­յուն­քում ստա­ցանք նո­յեմ­բե­րի 9–ի փաս­տա­թուղթ, ո­րը ե­թե գոր­ծեր, ա­պա այ­սօր չէինք ու­նե­նա լիո­վին հա­յա­թափ­ված Ար­ցախ: Ընդ ո­րում, որ­քան էլ որ փոր­ձեն նո­րից ռուս­նե­րին մե­ղադ­րել, թե` չպաշտ­պա­նե­ցին, եւ Ար­ցա­խը հա­յա­թափ­վեց, մեկ է, կան փաս­տեր, ո­րոնք այդ «տրա­մա­բա­նութ­յամբ» ո­րե­ւէ կերպ չեն կա­րող բա­ցատ­րել:

Ա­մե­նա­պար­զը. ե­թե ռուս­նե­րը «չպաշտ­պա­նե­ցին», ա­պա Նի­կո­լի ղե­կա­վա­րած Հա­յաս­տանն ի՞նչ ա­րեց, որ Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մը թույլ չտա: Հի­շեց­նենք. ո­րե­ւէ կերպ չմի­ջամ­տեց:

­Սա­կայն հար­ցին այս կող­մից մո­տե­նանք: Նո­յեմ­բե­րի 9–ի փաս­տա­թուղթն ու­ներ եր­կու­–ե­րեք ա­ռանց­քա­յին դրույթ­ներ: Թե­կու­զեւ նոր սահ­ման­նե­րով, բայց Ար­ցա­խի հայ­կա­կան մնա­լը դրան­ցից միայն մեկն էր: Դ­րա­նի­ց ա­ռաջ, կա­յին այլ ծրագ­րեր: Այդ թվում, տա­րա­ծաշր­ջա­նա­յին կո­մու­նի­կա­ցիա­նե­րի, այդ թվում` Մեղ­րիի եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծարկ­ման հար­ցը: Դ­րանք, հի­շեց­նենք, ըն­թացք ստա­ցան Մոսկ­վա­յում 2021թ. հուն­վա­րի 11–ին ստո­րագր­ված ե­ռա­կողմ փաս­տաթղ­թով, ո­րի հի­ման վրա ստեղծ­վեց ե­րեք երկր­նե­րի փոխ­վար­չա­պետ­նե­րի ներգ­րավ­վա­ծութ­յամբ հանձ­նա­ժո­ղո­վը: Հանձ­նա­ժո­ղո­վը մի ո­րոշ ժա­մա­նակ աշ­խա­տեց, կազմ­վեց աշ­խա­տան­քա­յին փաս­տաթղ­թի փա­թե­թը, որն այդ­պես էլ չստո­րագր­վեց: Ընդ ո­րում, մաս­նա­վո­րա­պես Մոսկ­վան քա­նիցս պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել է, որ այդ փաս­տա­թղթի ստո­րագ­րու­մից հրա­ժար­վո­ղը Հա­յաս­տանն էր: Ա­սենք, նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­ներն ա­ռանձ­նա­պես չեն էլ փոր­ձել հա­կա­ռակն ա­պա­ցու­ցել: Ըն­դա­մե­նը ե­ղան «բա­ցատ­րութ­յուն­ներ», թե չեն պատ­րաստ­վում Մեղ­րիի գծի անվ­տան­գութ­յու­նը տալ ռուս­նե­րին, ին­չը սահ­ման­ված էր նո­յեմ­բե­րի 9–ի` մաս­նա­վո­րա­պես Նի­կո­լի ստո­րագ­րած փաս­տաթղ­թով: Ու հենց այդ հիմ­քով էլ Ադր­բե­ջա­նը սկսեց նախ` Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մը, ա­պա, օգտ­վե­լով ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից, ան­ցավ Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը: Ու վեր­ջում էլի Նի­կոլն ան­ցավ այն քա­րո­զին, թե` «Ար­ցախն Ադր­բե­ջան է եւ` վերջ»:

Ու այս­տեղ ա­ռաջ է գա­լիս իր հեր­թին շատ պարզ հարց. ին­չո՞վ էր  նո­յեմ­բե­րի 9–ի փաս­տաթղ­թով սահ­ման­ված կո­մու­նի­կա­ցիոն ողջ հա­մա­կար­գի եւ Մեղ­րիի եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծար­կու­մը, ան­գամ ե­թե անվ­տան­գա­յին հար­ցե­րը տրվում էին Ռու­սաս­տա­նին, հա­կա­սում Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յա­նը, ինչ­պես որ մինչ այժմ էլ պնդում են նի­կոլ­յան իշ­խա­նա­վոր­նե­րը: Ո­րե­ւէ հո­դա­բաշխ բա­ցատ­րութ­յուն այս­տեղ այդ­պես էլ տրված չէ: Ու դրա­նից բխող հա­ջորդ հար­ցը. իսկ այդ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ փո­խա­րին­ման ե­կած «Թ­րամ­փի ու­ղու» սխե­ման չի վտան­գում Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յու­նը: Կրկ­նենք, նո­յեմ­բե­րի 9–ի փաս­տա­թուղ­թը նա­խա­տե­սում էր միայն անվ­տան­գա­յին. այն է` գնացք­նե­րի անց­ման անվ­տան­գութ­յան փո­խան­ցու­մը Ռու­սաս­տա­նին: «Թ­րամ­փի ու­ղին» ողջ կո­մու­նի­կա­ցիան դնում է մի կա­ռույ­ցի տի­րա­պետ­ման տակ (անվ­տան­գութ­յան եւ մյուս բո­լոր բա­ղադ­րիչ­նե­րով հան­դերձ), ո­րում Հա­յաս­տանն ու­նի շատ փոքր մաս­նա­բա­ժին: Ընդ ո­րում, այդ հա­մա­կար­գը ո­րե­ւէ կերպ չի նա­խա­տե­սում, որ պետք է գոր­ծարկ­վեն նաեւ մյուս կո­մու­նի­կա­ցիա­նե­րը, այն է` չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ Մեղ­րիի գծով Հա­յաս­տան կսկսեն գնացք­ներ գալ: Ու երբ ա­ռա­ջի­նը ներ­կա­յաց­վում է, որ­պես­ Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յու­նը ոտ­նա­հա­րող, երկ­րոր­դը` ոչ, ա­պա այս­տեղ ոչ թե տրա­մա­բա­նութ­յուն, այլ նպա­տա­կաուղղ­ված գոր­ծու­նեութ­յուն է հնա­րա­վոր տես­նել: Սկ­սած 44–օր­յա պա­տե­րազ­մից եւ Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մից, մինչ այս պա­հը:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Արդ­յուն­քում. ֆիք­սենք, որ նո­յեմ­բե­րի 9–ի պայ­մա­նա­գի­րը, թեեւ այդ մա­սին ար­դեն եր­կար ժա­մա­նակ չի էլ խոս­վում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դեռ պաշ­տո­նա­պես չե­ղարկ­ված չէ: Այ­սինքն, որ­քան էլ որ կա ԹՐԻՓՓ­–ը, որ­քան էլ որ դրան օ­րենսդ­րա­կան ըն­թաց­քի մեջ են դրել, որ­քան էլ որ այդ խա­ղի մեջ ա­մե­նաակ­տիվ դե­րա­կա­տա­րում ու­նեն Ան­կա­րան եւ Բա­քուն, մեկ է` նո­յեմ­բե­րի 9–ի պայ­մա­նա­գի­րը գոր­ծող փաս­տա­թուղթ է: Այ­սինքն, այդ եր­կու հա­կադր­վող ուղ­ղութ­յուն­նե­րի պայ­քա­րը, ո­րը, ըստ էութ­յան, Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի կամ թուրք­–ա­զե­րիա­կան տան­դե­մի վե­րահս­կո­ղութ­յան հա­մար պայ­քար է, գործ­նա­կա­նում դեռ ըն­թաց­քի մեջ է: Եվ վեր­ջա­կե­տը կդրվի այն պա­հին, երբ ա­վարտ­ված կդառ­նա ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ