Այլ անձի հետ ինտիմ կյանքի վերաբերյալ տեսանյութ է հանրայնացրել, սպшնել է 3 անձի, ինքնшսպшնությшն հասցնելու փորձ արել Ու՞մ համար է միայն բանկային սեվ ցուցակը գործում․ Վերաբացվում է Օֆշորային սկանդալը․ Հայտնի փաստաբանը բացահայտումներ է անում Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Կարծում եմ՝ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի իմ պաշտոնավարման ընթացքում․ Թուրքիայի գլխավոր հյուպատոս

Մենք հավաքվել ենք Նախիջևանում, որպեսզի հարգենք Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, մեծ առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը՝ նրա մահվան 88-րդ տարելիցի կապակցությամբ: Աթաթուրքը մեծ առաջնորդ էր, ականավոր պետական ​​գործիչ, մեծ զորահրամանատար, բարեփոխիչ, հանրապետական, ժողովրդավարության կողմնակից և խաղաղասեր մարդ: Նա ձգտում էր ապահովել, որ թուրքական հասարակությունը, մնալով հավատարիմ իր ազգային արժեքներին, դառնա նաև գիտության և արվեստի համար բաց հասարակություն: Ես երախտագիտությամբ և հարգանքով եմ հիշում նրան, նրա ընկերներին և մեր բոլոր նահատակներին: Ես իմ գնահատանքն ու երախտագիտությունն եմ հայտնում մեր վետերաններին»: Ըստ APA-ի՝ այս մասին լրագրողներին ասել է Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալի Սևիմը:

Նախիջևանում իր աշխատանքը վերջերս սկսած դիվանագետը, կիսվելով իր առաջին տպավորություններով, նշեց, որ այստեղ իրեն բառացիորեն տանը է զգում։ Նա ընդգծեց, որ քաղաքի գեղեցկությունը, ավանդական ճարտարապետությունը, այգիները, կարգուկանոնը և ընդհանուր կարգապահությունը դրական տպավորություն են թողել իր վրա։

Հույս հայտնելով, որ այստեղ իր պաշտոնավարումը հաջող և հաճելի կլինի, գլխավոր հյուպատոսը նաև նշեց, որ համոզված է, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի իր պաշտոնավարման ընթացքում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ