«Հրապարակ»․ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Իրավունք». «Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի» «Իրավունք». Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում «Փաստ». Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները Արթուր Ալեքսանյանի և կնոջ՝ Անիի հարսանիքից բացառիկ լուսանկար «Ժողովուրդ». ԱԺ-ի ծեծկռտուքի հետքերով Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա Քուշներ. ԱՄՆ-ն ցանկանում է կազմակերպել Ռուսաստանի և Եվրոպայի միջև ուղիղ անվտանգության բանակցություններ Դնեպրոպետրովսկում և հարակից շրջանում զանգվածային հրդեհներ և հոսանքազրկումներ են մի շարք հարվածներից հետո

«Ժողովուրդ». ԱԺ-ի ծեծկռտուքի հետքերով

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց Գլխավոր դատախազությունը որոշեց ընթացք տալ միջադեպին։

Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այս քննությունը բոլորի՞ն է վերաբերում, թե՞ պատասխանատվության շրջանակն արդեն իսկ սահմանված է։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ՔՊ պատգամավորներին, ըստ էության, «մեսիջ» են փոխանցել՝ հանգիստ եղեք, այս քրեական վարույթը ձեր դեմ չէ, քննության առարկա են դառնալու ընդդիմադիր պատգամավորների թիկնապահներ-օգնականների գործողությունները։

Այսինքն՝ ստացվում է, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի այս քրեական վարույթով ՔՊ-ի ակտիվ մասնակիցները կարող են անպատիժ մնալ, իսկ պատասխանատվության կենտրոնում հայտնվեն ընդդիմադիր պատգամավորների թիկնապահ-օգնականները. ինչպես բնորոշում է ՔՊ-ն։

Նշենք, որ, ըստ Դատախազության՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Հիմա հանրությանն ընդամենը մեկ հարց է հետաքրքրում՝ օրենքի առաջ բոլորը հավասա՞ր են, թե՞ ԱԺ-ում բռնություն գործադրելու դեպքում ՔՊ-ականները անպատիժ կմնան, իսկ ընդդիմադիրներն ու նրանց օգնականները պատասխանատվության առաջ կկանգնեն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ