Այսօրվա անցողիկ մարդկանց ավարտն ասա լավ լինի․ Իսրայել Հակոբկոխյան
ՀասարակությունԵրկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իրենց որոշակի կարծիքն ու մոտեցումն ունեն մշակութային գործիչները, սակայն սպորտաշխարհը կարծես լուռ կամ ոչ հանրային խոսքով է աչքի ընկնում: Հուրախություն բոլորի՝ այդ շարքում կա գոնե մեկը, որը մշտապես եղել է իր խոսքի տերը՝ չվախենալով ոչնչից ու ոչ ոքից: «Իրավունք»-ը զրուցել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԻ հետ:
— Մեր երկիրը կփրկի միայն իշխանափոխությունը: Մնացածն օգուտ չի տա: Երկար ի՞նչ ասեմ, կան ավելի խելացի քաղաքական գործիչներ, ովքեր ասում, խոսում մատնանշում են ամեն բան ինձնից էլ լավ: Բայց, միեւնույնն է, ոչինչ չի փոխվի, քանի իշխանությունն այս մարդկանց ձեռքում է: Ոչինչ ու ոչ մեկը հավերժ չէ այս կյանքում: Աստված այնպես է ստեղծել, որ ամեն բան իր ժամանակին կավարտվի: Այսօրվա անցողիկ մարդկանց ավարտն ասա լավ լինի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ