Հելոուինի պախմելից հլա դուրս չէր եկել, դրա համար գցեց ոտքին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԸ
(ԵՐԵՎԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՏՆՕՐԵՆԻ` ՈՒՌԵԼՈՒ ՊԱՀԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՎ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Анаша, анаша! До чего ж хороша.
Плановые сидят, накуриться хотят.
**
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՐԳԸ
(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԾՆԿԱՉՈՔ ԱՂԱՉԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Օլոր-մոլոր գնացի, արյուն- արցունք թափեցի,
Մատվիենկոյին էլ տեսա, բայց ավաղ բան չհասկացա։
**
ԲԱՆԶԱՅ
(ՄԻՔԱՅԵԼ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ԿԱՆԵՓ ԾԽԵԼՈՒ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՀԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կոմպոզիտորների միությունից հայտնում են, որ վերոնշյալ տիկինը էլ չի ուռում հիմա, ոնց որ թե քթերն ա քաշում։
**
ԻՐԱՐ ԲԵՐԱՆ ԵՆ ԹՔԵԼ
Ըստ քաղտեխնոլոգների` ընդդիմության անկախության պաշտպանության իրազեկման ակցիաները Նիկոլի հայտարարած Հայաստանի անկախության հռչակման օրգանական շարունակությունն է։
**
ՉԻՆԱՍՏԱՆԸ` ԱՄՆ-ԻՆ
(ԱՄՆ-Ն ՉԻՆԱՍՏԱՆԻՆ ԽՆԴՐԵԼ Է ՕԳՆԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԼՈՒՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դե ոնց հարձակվել ես, այնպես էլ պաշտպանվիր։
**
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
(ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑՈՒՅՑ ՏՎԱԾ ՑԱԾՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հավաքականի մարզիչները հայտնում են, որ իրենք կատարվածում մեղք չունեն, ուղղակի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը Հելոուինի պախմելից հլա դուրս չէր եկել, դրա համար գցեց ոտքին։
**
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՌԱՀ-ից հայտնում են, որ Սամվել Կարապետյանի շուրջ ձեւավորված ընդդիմադիր ճակատի ծրագիր չունենալը չի համապատասխանում իրականությանը, նրանք ունեն ծրագիր, դա առաջիկա շաբաթվա հեռուստածրագիրն է։
