Էդմոն Մարուքյանը հավանաբար դիտումների կարիք ունի․ Կարապետ Պողոսյան Հելոուինի պախմելից հլա դուրս չէր եկել, դրա համար գցեց ոտքին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տաքսի, տաքսի, իմ յարին էլ մի հասի Արսեն Գևորգյանի մահվան դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Ելիսեյան պալատում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը ՀՀ քաղաքացուն զրկում են ամենակարևոր՝ կյանքի և ազատության իրավունքներից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Էրեբունում Էջմիածնում դպրոցական աղջիկները դանակահարել են իրար Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հետպատերազմյան լավագույն հայանպաստ փաստաթուղթն էր․ Այվազյան

Էդմոն Մարուքյանը հավանաբար դիտումների կարիք ունի․ Կարապետ Պողոսյան

Ներքաղաքական

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, գյումրեցի իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ հարցում էր ուղարկել 15 քաղաքական ուժերի եւ խնդրել հստակ քաղաքական գնահատական տալ վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք ներքաղաքական եւ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։ Ի՞նչ արդյունք տվեցին այդ հարցումները, ո՞ր կուսակցությունները պատասխանեցին, եւ ինչպիսի՞ն էին նրանց տեսակետները, «Իրավունք»-ը հետաքրքրվեց Պողոսյանից։

— Մասնավորապես, հստակ պատասխաններ են տվել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ազգային անվտանգություն» կուսակցությունը եւ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը։ «Հայաքվեի» հետ ունեցել ենք բանավոր խոսակցություններ։ Մեր առաջ քաշած շատ հարցերի հետ նրանք համաձայն են: Բայց քանի որ իրենք քաղաքականությամբ շատ ավելի ուշ են զբաղվել, չցանկացան պատասխանել եւ քաղաքական գնահատականներ տալ 2018 թվականի ու 2016 թվականի գործողությունների վերաբերյալ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շատ կարճ պատասխանեց, որ եթե ցանկանում ենք իմանալ իր եւ իր կուսակցության գնահատականները, պետք է հետեւենք իր հարցազրույցներին։ Ինձ թվում է՝ երեւի դիտումների կարիք ուներ, դրա համար նման պատասխան տվեց կամ ասելիք չուներ, կամ էլ ամաչում էր, չեմ կարող ասել՝ ինչ էր։ Համենայնդեպս, իրենից շատ ոչ քաղաքական պատասխան ենք ստացել։ Օրինակ՝ անցած օրը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի կողմից հրավիրած հավաքի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը խոստացավ անպայման պատասխանել, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը նույնպես խոստացավ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ