Շեքսպիրի ստեղծագործությունները ժամանակակից թատրոնում․ քննարկում Երևանում Իրանը եղել եւ մնում է «Թրամփի ուղու» կատաղի հակառակորդը Տեսնես իրականում «հարիֆ-հարիֆ» ում «ոտքերն է ընկել» Ալենը Սպերցյանը թեև չի խաղալու, բայց միացել է հավաքականին Այսօրվա անցողիկ մարդկանց ավարտն ասա լավ լինի․ Իսրայել Հակոբկոխյան «Ռուսների հետ դժվար է». Զելենսկին արդեն սկսել է տրտնջալ Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրից հետո Վարոս Սիմոնյանը՝ կոնտրաֆակտերի գորշ համակարգո՞ղ Էդմոն Մարուքյանը հավանաբար դիտումների կարիք ունի․ Կարապետ Պողոսյան Հելոուինի պախմելից հլա դուրս չէր եկել, դրա համար գցեց ոտքին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տաքսի, տաքսի, իմ յարին էլ մի հասի

«Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում

Մշակութային

Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացավ «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը, որի շրջանակում «Մոսպրոդյուսեր» համերգասրահում իրականացվեցին երկու մեծամասշտաբ համերգային ծրագրեր։ Փառատոնը մեկ հարթակում համախմբեց տարբեր քաղաքներից և երկրներից ժամանած պարային համույթների, մասնակիցների և հայկական պարարվեստի ներկայացուցիչների՝ դառնալով մշակութային համագործակցության, ստեղծագործական փորձի փոխանակման և ազգային արժեքների հանրահռչակման կարևոր հարթակ։

Փառատոնի չորս փուլերն ամփոփվեցին հոբելյանական եզրափակիչ միջոցառմամբ՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ներկայանալու միջազգային բեմում, ցուցադրելու իրենց ստեղծագործական ներուժը և արժանիորեն ներկայացնելու հայկական պարարվեստը։ «Ծաղկունք» միջազգային փառատոնը տարիների ընթացքում ձևավորվել է որպես մշակութային համագործակցության միջազգային հարթակ՝ միավորելով Հայաստանից և արտերկրից ժամանած պարային համույթներին։

Այն նպաստում է հայկական ազգային պարի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև տարբեր երկրների մշակութային համայնքների միջև կապերի ամրապնդմանը։ Փառատոնի կազմակերպիչ՝ «Կամուրջ» մշակութային կենտրոնի գործունեության առանցքում հայկական պարարվեստի և մշակույթի զարգացումն ու հանրահռչակումն է, ստեղծագործական խմբերի համար միջազգային բեմերում ներկայանալու հնարավորությունների ստեղծումը և Հայաստան–Սփյուռք մշակութային համագործակցության ընդլայնումը։

Մոսկվայում կայացած հոբելյանական փառատոնը ևս մեկ կարևոր քայլ էր այս առաքելության իրականացման ճանապարհին՝ շարունակելով հայկական մշակույթը միջազգային հարթակներում ներկայացնելու և տարբեր երկրներում ապրող հայերին ազգային արվեստի շուրջ համախմբելու նախաձեռնությունը։

«Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը դարձավ տարիների հետևողական աշխատանքի, մշակութային համագործակցության և հայկական պարարվեստի շուրջ ձևավորված մեծ համայնքի հերթական կարևոր հանգրվանը՝ նոր հնարավորություններ ստեղծելով հետագա միջազգային ծրագրերի իրականացման համար։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ